ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2025 թվականի թիվ 92 քաղ. Մոսկվա
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ (ՆԻԿՈՏԻՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ) ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ծխախոտային (նիկոտին պարունակող) արտադրանքի ցանկում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 44 որոշման հավելված) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Մ. Գրիգորյան Ն․ Պետկևիչ Ս. Ժումանգարին
Դ. Ամանգելդիև
Ա. Օվերչուկ
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
2025 թվականի նոյեմբերի 26-ի
թիվ 92 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ծխախոտային (նիկոտին պարունակող) արտադրանքի ցանկում կատարվող
1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2404 11 000, 2404 12 000, 2404 19 000 ծածկագրերով դիրքերը հանել։
2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.
«2404 Ծխախոտ, վերականգնված ծխախոտ, նիկոտին կամ ծխախոտի կամ նիկոտինի փոխարինիչներ պարունակող արտադրանք՝ նախատեսված առանց այրման ներշնչելու համար. նիկոտին պարունակող և մարդու օրգանիզմ նիկոտին փոխանցելու համար նախատեսված այլ արտադրատեսակներ»
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: