Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-10-23-ից մինչև 2003-10-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

Հոդված 22. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձին կենսաթոշակ վճարելը

գործել է մինչև 2003-10-30Բացել ARLIS-ում

Հոդված 22. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձին կենսաթոշակ վճարելը

Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակը վճարում է սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` գործատուի, գործատու հանդիսացող իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում` դրա իրավահաջորդի միջոցներից, իսկ գործատուի լուծարման (անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուի մահվան կամ գործունեության դադարեցման) դեպքում` պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցներից:

Գործատուն կամ դրա իրավահաջորդը աշխատանքի վարձատրության համար նախատեսված միջոցներից պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեին վճարումներ է կատարում կենսաթոշակ վճարելու համար մինչև կենսաթոշակառուի` սույն օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։