Հոդված 66. Կենսաթոշակային սոցիալական ապահովության վճարումներ կատարողի իրավունքները և պարտականությունները
Հոդված 66. Կենսաթոշակային սոցիալական ապահովության վճարումներ կատարողի իրավունքները և պարտականությունները
(Վերնագիրը փոփ. 24.10.07 ՀՕ-247-Ն)
1. Կենսաթոշակային սոցիալական ապահովության վճարումներ կատարողն իրավունք ունի`
1) խորհրդատվություն և մեթոդական պարզաբանումներ ստանալ կենսաթոշակային ապահովության համակարգի գործունեության մասին.
2) սահմանված կարգով դիմել կենսաթոշակային ապահովության համակարգի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում իրեն վերաբերող տվյալների մասին տեղեկատվություն ստանալու և դրանցում փոփոխություններ կատարելու համար:
2. Կենսաթոշակային սոցիալական ապահովության վճարումներ կատարողը պարտավոր է`
1) օրենքով սահմանված կարգով կատարել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովության վճարումներ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովության վճարումների մասին հավաստի անհատական (անձնավորված) հաշվետվություն.
3) քաղաքացիներին ապահովել կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերով, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(66-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-247-Ն)