Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 138 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2025 թվականի թիվ 102 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 138 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ՝ Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտների յուրաքանչյուր հետագծվող փոխադրմանը վերաբերող և անդամ պետությունների ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերում հաշվառման և պահպանման ենթակա տեղեկությունների մասին» թիվ 138 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 1-ին կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը․»․

բ) 2-րդ կետի «բ» ենթակետում «սույն որոշման 1-ին կետի» բառերից հետո ավելացնել ««բ» ենթակետի երկրորդ պարբերության մեջ և» բառերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։