Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 463-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

12 մարտի 2026 թ. N 505-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 463-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2026 թվականի ծրագրի (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ» N463-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2) հողամասերի կամ դրանց առանձին հատվածների (մասերի) աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հաշվարկվում է հիմք ընդունելով դրանց գնահատված շուկայական արժեքը՝ կառավարության սահմանած կարգով:».

2) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետից հետո լրացնել նոր 5.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5.1. Երևան քաղաքի ավագանու և Երևանի քաղաքապետի կողմից օրենքով, սույն կարգով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով չնախատեսված դեպքերում և կարգով այլ անձի կամ անձանց բնակարանների, բնակելի տների կամ բնակելի տարածքների գնման վկայագրերի տրամադրումն արգելվում է՝ բացառությամբ 4-րդ կարգի վթարային շենքերից բնակիչների վերաբնակեցման դեպքերի:».

3) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«16. Գույքի գնահատումն իրականացվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքին համապատասխան (բացառությամբ չկառուցապատված հողերի ոչ աճուրդային կարգով օտարման դեպքերի): Գնահատումը պարտադիր է նաև Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ դեպքերում:»:

4) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 6-րդ գլխի աղյուսակը լրացնել նոր՝ 6-8-րդ կետերով՝ համաձայն հավելվածի:

2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2026 թ. մարտի 12

Երևան

Հավելված

Երևանի քաղաքի ավագանու

2026 թվականի մարտի 12-ի

N 505-Ն որոշման

6 Կենտրոն 01-006-0033-0017 Բնակավայրերի բնակելի

կառուցապատման Պռոշյան փողոց, նրբանցք 60 հասցեին կից

7 Շենգավիթ 01-011-0429-0028 Բնակավայրերի հասարակական կառուցապատման Արտաշատի խճուղուն հարակից

8 Շենգավիթ 01-011-0429-0033 բնակավայրերի Այլ հողեր Արտաշատի խճուղուն հարակից

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։