ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով, որոշում եմ.
1995 թվականի մայիսի 2-ին ժամը 10.00-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նիստ հետևյալ օրակարգով.
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի մասին:
2. «Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
28 ապրիլի 1995 թ.
ՆՀ-434