ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2026 թվականի N 327-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 22-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված (բացառությամբ սույն որոշմամբ հաստատված հավելվածի ցանկի Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա 49/3 հասցեում գտնվող N 17 լոտի, որի 15 102.5 քառ. մետր մակերեսով շենքից 13 592.8 քառ․ մետրն ամրացված է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, իսկ 1 509.7 քառ. մետրը՝ կոմիտեին), պետական սեփականություն հանդիսացող գույքը (այսուհետ՝ գույք) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն և 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշումներով հաստատված կարգերի պահանջների համաձայն՝ օտարել էլեկտրոնային աճուրդով՝ համաձայն հավելվածի, որպես գույքի առանձին տարրեր:
2․ Սահմանել՝
1) գույքի օտարման պայմանները՝ համաձայն հավելվածի.
2) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս.
3) որ առաջին աճուրդը չկայացած համարվելու դեպքում՝ կազմակերպել հերթական աճուրդներ մինչև գույքի հերթական աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը՝ համաձայն հավելվածի։
3. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1927-Ա որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 2065-Ա որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 153-Ա որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 164-Ա որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 6-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 232-Ա որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 15-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 571-Ա որոշումը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 29-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 672-Ա որոշումը.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 841-Ա որոշումը.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1220-Ա որոշումը.
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1437-Ա որոշումը.
11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1517-Ա որոշումը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
20.03.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի
մարտի 19-ի N 327-Ա որոշման
Ց Ա Ն Կ
NN
ը/կ Գույքի գտնվելու վայրը, անվանումը և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը Շենք-շինություն-ների մակերեսը (քառ. մետր) Գույքի զբաղեցրած, օգտագործ-ման ու սպասարկ-ման համար հատկացված հողամասի մակերեսը (հեկտար) Գույքի գնահատված շուկայական արժեք (դրամ) Գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը (դրամ) Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը (դրամ) Հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը
(դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված գումարը (դրամ) Գույքի գնահատման ամսաթիվը Գույքի հերթական աճուրդների կազմա-կերպման վերջնաժամ-կետը
1 Մարզ Շիրակ, համայնք Անի Մարալիկ ք. Հ. Շահինյան փողոց 3 բանկ (վկայական N 03112023-08-
0042) 871,99 0.134 68 400 000 6 100 000 34 362 697 1 061 280 398 036.40 18.08.2025 17.08.2027
2 Մարզ Շիրակ, համայնք Գյումրի ք. Վ. Սարգսյան փողոց 25/9 հիվանդանոց (վկայական N 24012023-08-
0047) 1968,67 0.4527 324 400 000 144 400 000 174 843 838.6 20 108 028 733 966.8 04.09.2025 03.09.2027
3 Մարզ Արարատ, համայնք Արտաշատ գյուղ Մխչյան Մ. Մաշտոցի փողոց 28 անասնաշենք (վկայական N 10022025-03-0014) 1198․59 (տարածքում առկա է ինքնակամ կառուցված 99 քառ․ մետր շինություն, որը ներկայացվել է
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական
օրենսգրքում լրացումներ
և փոփոխու-թյուններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի
2-րդ հոդվածով սահմանված ժամկետների ավարտից
հետո) 2.45043 105 600 000 78 300 000 104 564 102.25 70 756 166 608 687.80 20.03.2025 19.03.2027
4 Մարզ Լոռի, համայնք Ալավերդի գյուղ Ճոճկան 1 ուղեկալի (վկայական
N 30072024-06-0028) 1109․5 4,0 68 933 000 13 464 000 42 210 019 13 464 000 776 280 12.11.2024 11.11.2026
5 Մարզ Գեղարքունիք, համայնք Սևան ք. Ռուսական փողոց թիվ 9 (վկայական N 30042019-05-
0039) 2572․67 0.679 190 500 000 73 300 000 185 541 190 19 606 125 908 920.80 20.12.2024 19.12.2026
6 Երևան, Ավան Աճառյան փողոց 39/6 (վկայական N 10052024-01-0066) 80,98
(տարածքում առկա են 74,0 քառ․ մետր արտաքին մակերեսով ինքնակամ
կառուցված շինություններ) 1.601295 2 229 400 000 2 224 500 000 403 783 093.37 398 539 907.37 258 077.70 28.10.2024 27.10.2026
7 Մարզ Լոռի, համայնք Վանաձոր ք. Նիզամու փողոց 53/1 հիվանդանոց (վկայական N 13082021-06-
0052) 3347.26 0.32094 276 800 000 65 400 000 230 886 170.92 14 255 513 1 041 111,60 20.12.2024 19.12.2026
8 Երևան, Արաբկիր Ն. Զարյան փողոց 22 շենք, 11 տարածք (վկայական
N 17042024-01-0040) 537.3 0.300644 հա
մակերեսով հողամասի (որից՝ 0.01251 հա մակերեսով հատվածը ծանրա-բեռնված է սերվիտուտով) և շենքի ընդհանուր բաժնային սեփակա-նության գույքի 537/4683
բաժնեմաս 238 900 000 - 124,624,884.13 31 239 437 271 428 02.07.2024 01.07.2026
9 Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Բաղրամյան փողոց 147
(վկայական N 22102025-06-
0077) 1071.2 1.546 80 300 000 67 100 000 54 591 755 29 029 242 619 848 14․07․2025 13․07․2027
10 Մարզ Կոտայք, համայնք Հրազդան Հրազդան ք. Հարավային թաղամասի Ս. Սպանդարյան փողոց 47/3 (վկայական՝ N 22052023-07-
0203) 167.17 0.22364 հա
հողամասի և ընդհանուր օգտագործ-ման տարածքների նկատմամբ 167/1180
բաժնեմաս 30 800 000 6 600 000 15 226 078.70 1 405 900 122 241․60 12․11․2025 11․11․2027
Մարզ Կոտայք, համայնք Հրազդան Հրազդան ք. Հարավային թաղամասի Ս. Սպանդարյան փողոց 47/4 (վկայական՝ N 24032023-07-
0134) 136.38 0.22364 հա
հողամասի և ընդհանուր օգտագործ-ման տարածքների նկատմամբ 136/1180
բաժնեմաս 24 100 000 5 400 000 13 094 934.86 1 144 890 107 462․40 12․11․2025 11․11․2027
11 Երևան, Կենտրոն Հանրապե-տության փողոց 47 (վկայական՝ N 30102025-
01-0205) 843․83 0.063 1 504 000 000 910 600 000 497 533 234 207 900 000 381 778․80 18․08․2025 17․08․2027
12 Երևան, Նոր Նորք Հ. Գյուրջյան փողոց 58 շենք, 98 (վկայական N 19122022-
01-0213) 1182.5 0.3495 հա
մակերեսով հողամասից և շենքի 2026.8 քառ. մետր մակերեսով ընդհանուր բաժնային սեփակա-նության գույքի նկատմամբ 118250/906350
կազմող բաժնեմաս 425 000 000 - 367 289 132 - 451 800 30.05.2025 29.05.2027
13 Երևան, Շենգավիթ Գ. Նժդեհի փողոց 8 շենք (վկայական N 18022021-01-
0258) 279.72 Շենքի պահպանման և սպասարկ-ման համար հատկացված 0.213229 հեկտար մակերեսով հողամասի և շենքի
ընդհանուր բաժնային
սեփակա-նության գույքի նկատմամբ 279.27/4755.46
բաժնեմասը 53 400 000 - 46 439 862.16 7 377 280 146 265․60 13․11․2025 12․11․2027
14 Մարզ Կոտայք, համայնք Հրազդան Հրազդան ք. Հարավային թաղամասի Ա. Խաչատրյան փողոց 29/4 շինություն (վկայական
N 29102025-07-0058) 668.17 0․1812 92 400 000 34 200 000 52 580 805 5 232 150 336 757․2 22․12․2025 21․12․2027
15 Երևան, Նոր Նորք Մոլդովական փողոց 45
(վկայական N 30092025-01-
0111) 1404․36 0․688419 1 385 800 000 1 123 800 000 356 986 594 171 337 900 629 654․4 18․12․2025 17․12․2027
16 Մարզ Արագածոտն, համայնք Օհանավան 3-րդ փողոց 13 դպրոց
(վկայական N 12042021-02-
0030) 4077.4
(շինության ավարտվածության աստիճանը՝ մինչև 50%) 2.5184 305 902 000 192 506 500 279 687 035.20 111 862 291 1 399 680 25․09․2024 24․09․2026
17 Երևան, Արաբկիր Կոմիտասի պողոտա 49/3 (վկայական N 17012022-01-
0174) 15 102.5 0.618758 5 536 800 000 3 562 600 000 4 742 077 207.48 560 767 381.48 2 372 400.96 26․11․2025 25․11․2027
18 Երևան, Արաբկիր Մամիկոնյանց փողոց թիվ 60 (վկայական N 19092017-
01-0199) 3292.3 0.212944 1 448 200 000 877 300 000 702 431 774.35 125 441 690 1 008 481․20 19․08․2025 18․08․2027
Երևան, Արաբկիր Մամիկոնյանց փողոց 60/2 (վկայական N 19092017-01-
0200) 853.6 0.164453 828 600 000 714 000 000 321 502 394.60 96 876 467 606 400․20 19․08․2025 18․08․2027
19 Մարզ Գեղարքունիք, համայնք Վաղաշեն Կամոյի խճուղի 34 (վկայական
N 10092020-05-0057) 510.4 0.12574 51 100 000 4 800 000 10 645 645.80 995 860․8 170 377․2 24․12․2025 23․12․2027
20 Երևան, Նորք-Մարաշ Գ. Հովսեփյան 64/14 (վկայական N 12102022-01-
0261) - 0.2 409 256 000 409 256 000 76 579 800 76 579 800 48 000 23․01․2025 22․01․2027
21 Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր գյուղ Արտավազ 1-ին փողոց 39 հողամաս (վկայական
N 24092025-07-0002) - 0.47266 50 000 000 50 000 000 8 875 136.82 8 875 136.82 97 078․80 01․10․2025 30․09․2027
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
20.03.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ