Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 4.4 ԵՆԹԱԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 դեկտեմբերի 2025 թվականի թիվ 114 քաղ. Մոսկվա

ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 4.4 ԵՆԹԱԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային վճարումների վճարման գծով արտոնությունների դասակարգչի (Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման 7-րդ հավելված) 4.4 ենթաբաժնի 4.4.1 կետը АЗ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

«Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում 0,15 կիլոգրամից մինչև 30 կիլոգրամ առավելագույն թռիչքային զանգվածով անօդաչու քաղաքացիական օդանավերի կառուցման, վերանորոգման և (կամ) արդիականացման համար նախատեսված շարժիչների, պահեստամասերի և լրակազմող արտադրատեսակների, ինչպես նաև նշված անօդաչու քաղաքացիական օդանավերի և (կամ) շարժիչների մշակման, ստեղծման և (կամ) փորձարկման համար անհրաժեշտ տպագիր հրատարակությունների, փորձնական նմուշների և (կամ) դրանց բաղկացուցիչ մասերի համար ԱԱՀ-ի վճարումից ազատում: БЗ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։