Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2025 թվականի թիվ 132 քաղ. Մոսկվա

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-ին կետին համապատասխան և 71-րդ հոդվածի 3-րդ կետը հաշվի առնելով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային մարմնի կողմից մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման դեպքերի դասակարգչում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 137 որոշմամբ հաստատված Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկը լրացնելու և այդ հաշվարկի մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգի թիվ 1 հավելված) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի դեկտեմբերի 24-ի

թիվ 132 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ

1. «1708» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ XVIII բաժինը ՝

« XVIII. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 309.6 -րդ հոդվածի 17-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալը

1801 մինչև «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը` ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների կորուստը՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի, կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով անվերադարձ կորստի

1802 ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր չներկայացնելը՝ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 309.6-րդ հոդվածի 13-րդ կետում նշված ժամկետներում

1803 ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները կառույցներից (շինություններից, հրապարակներից) դուրս բերելը՝ մինչև «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 309.6-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերին և 5-րդ կետին համապատասխան կամ առանց Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 309.6-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսված՝ մաքսային մարմնին ծանուցման

»:

2․ XVIII բաժնում՝

ա) անվանման մեջ «XVIII» թվանշանները փոխարինել «XIX» թվանշաններով․

բ) «1801» ծածկագիրը փոխարինել «9999» ծածկագրով։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։