ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1397-Ա «16» մարտի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
16.03.2026 թ.
հ. 1397-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Արմեն Աբովյան
/լիազորված անձ/
Կառլեն Ղարիբյան Սարի թաղ 7-րդ փողոց, հ.44 բնակելի տուն Կառլեն Ղարիբյանին պատկանող, Սարի թաղ 7-րդ փողոցի հ.44 հասցեում գտնվող 21.6քմ մակերեսով բնակելի տանը /ինվ. հ.1189/ տրամադրել հասցե՝ Սարի թաղ 7-րդ փողոց, հ.44/1 01053NY3HWHF
2 Նարինե Մաթևոսյան
/լիազորված անձ/
Մհեր Ադամյան Սարի թաղ 9-րդ փողոց, նրբանցք, հ.24 բնակելի տուն Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 07.12.2021թ. հ.9130 և հ.9131 վկայագրերով, Մհեր Ադամյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Սարի թաղ 9-րդ փողոցի նրբանցքի հ.24 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Սարի թաղ 9-րդ փողոց, նրբանցք, հ.24/1 01053QX9JCQ3
3 Դավիթ Մկրտչյան
/լիազորված անձ/
Գայանե Հարությունյան Մալաթիա-Սեբաստիա հողամաս Գայանե Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Մալաթիա-Սեբաստիայում գտնվող հողամասին /վկ.հ.04122025-01-0280, Երևանի քաղաքապետի 04.03.2026թ. հ.1232-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, 9-րդ նրբանցք, հ.30/1 01073MEWSSSM
4 Մանուկ Մխիթարյան Հ. Քաջազնունու փողոց, հ.64 բնակելի տուն Մանուկ Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հ. Քաջազնունու փողոցի հ.64 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ.հ.29102012-01-1621/ տրամադրել հասցե՝ Աղյուսագործների 2-րդ փողոց, հ.64 01063JXF9ZGE
5 Վարդան Ալեքսանյան
/լիազորված անձ/
«ԱՍԼԵՆԴ» ՓԲԸ Հրազդանի կիրճ, հ.4/9 հողամաս «ԱՍԼԵՆԴ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Հրազդանի կիրճի հ.4/9 հասցեում գտնվող հողամասի /վկ.հ. 01042024-01-0228/ բաժանման հատակագծով առանձնացվող 8139.38քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, հ.2/9 01063KEA8JLP
6 Վարդան Ալեքսանյան
/լիազորված անձ/
«ԱՍԼԵՆԴ» ՓԲԸ Հրազդանի կիրճ, հ.4/9 հողամաս «ԱՍԼԵՆԴ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Հրազդանի կիրճի հ.4/9 հասցեում գտնվող հողամասի /վկ.հ. 01042024-01-0228/ մնացորդային 1201.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, հ.2/10 010639XUPGNJ
7 Զոհրաբ Դուրյան
/լիազորված անձ/
Անահիտ Մակարյան, Աշոտ, Սևան և Նարեկ Դուրյաններ
/սեփականատեր/ Նոր Արեշ 35-րդ փողոց, հ.127/3 շենք, հ.203ա բնակարան Անահիտ Մակարյանին, Աշոտ, Սևան և Նարեկ Դուրյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Նոր Արեշ 35-րդ փողոցի հ.127/3 շենքի հ.203ա հասցեում գտնվող բնակարանին /սեփ. վկ. հ.605189/ տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 35-րդ փողոց, հ.127/3 շենք, բն.203/1 010537QYYVEJ
8 Մամբրե Նանայան Տիգրան Մեծի պողոտա, հ.44 շենք, հ.28/1 բնակելի տուն Մամբրե Նանայանին սեփականության իրավունքով պատկանող, Տիգրան Մեծի պողոտայի հ.44 շենքի հ.28/1 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.1548906/ տրամադրել հասցե՝ Մ. Գլինկայի փողոց, հ.9/4 01053CCGCLE2
9 Մհեր Մելքոնյան Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 6-րդ փողոց, հ.25 հողամաս Անշարժ գույքի նվիրատվության 09.02.2026թ. հ.290 պայմանագրով, Մհեր Մելքոնյանին նվիրած՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածքի 6-րդ փողոցի հ.25 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, Ձորի թաղամաս, 4-րդ փողոց, հ.156/1 01113TSB8WFV
10 Ռոբերտ Մանվելյան
/լիազորված անձ/
«ԹԻՄ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ Արտաշիսյան փողոց, հ.1/2 բնակելի տուն Անշարժ գույքի առուվաճառքի 26.02.2026թ. հ.2245 պայմանագրով, «ԹԻՄ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ի կողմից ձեռք բերված Արտաշիսյան փողոցի հ.1/2 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Արտաշեսյան պողոտա, հ.1/4 01113LZ9QWWH
11 Գուրգեն Քարտալյան և Լենա Քոթանջյան Ս. Լուկաշինի 3-րդ փողոց, հ.3/31 հողամաս Գուրգեն Քարտալյանին և Լենա Քոթանջյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Ս. Լուկաշինի 3-րդ փողոցի հ.3/31 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.04032026-01-0237/ բաժանման հատակագծով առանձնացվող 250քմ մակերեսով մաս 2-ին տրամադրել հասցե՝ Ս. Լուկաշինի 4-րդ փողոց, 2-րդ նրբանցք, հ.7/1 01013WGCJFVZ
12 Գուրգեն Քարտալյան և Լենա Քոթանջյան Ս. Լուկաշինի 3-րդ փողոց, հ.3/31 հողամաս Գուրգեն Քարտալյանին և Լենա Քոթանջյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Ս. Լուկաշինի 3-րդ փողոցի հ.3/31 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.04032026-01-0237/ մնացորդային 250քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ս. Լուկաշինի 4-րդ փողոց, 2-րդ նրբանցք, հ.7 01013TWCPDDC
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան