ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2023 թվականի թիվ 35 քաղ. Մոսկվա
ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՓԱԹԵԹՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 005/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՓԱԹԵԹՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 005/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ԱՅԴ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը։
2. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» թիվ 279 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի նոյեմբերի 26-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 274 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 14-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 279 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 76 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2023 թվականի մարտի 21-ի
թիվ 35 որոշմամբ
ԾՐԱԳԻՐ
կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)
Համարը՝ ը/կ ՍՄԴ ծածկա-գիրը Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը. Աշխատանքների տեսակները Մաքսային միության տեխնիկա-կան կանոնա-կարգի տարրերը Մշակման ժամկետները Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ պատասխա-նատու մշակող
սկիզբը ավարտը
1 2 3 4 5 6 7
Ընդհանուր
1 55.120
01.040.55 Բեռնարկղեր մետաղական՝ թեթև. Եզրաբանություն և դասակարգում. Մաս 1. Վերևից բացվող բանկաներ և կափարիչներ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 24021-1:2022-ի հիման վրա 2-րդ հոդված 2023 թվական 2024 թվական Ռուսաստանի Դաշնություն
2 13.020.60
55.020 Փաթեթվածք. Փաթեթվածքի երկարակեցության չափանիշների և վերլուծության մեթոդաբանությունների վերաբերյալ հաշվետվություն.
ԳՕՍՏ-ի մշակում՝ CEN/TR 13910:2010-ի հիման վրա 5-րդ հոդվածի 11-րդ կետ 2025 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն
3 55.020 Փաթեթվածք և շրջակա միջավայր. Քիմիական ռեգեներացման գործընթացներ.
ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO/TR 16218:2013-ի հիման վրա 5-րդ հոդվածի 11-րդ կետ 2023 թվական 2025 թվական Ռուսաստանի Դաշնություն
4 55.020 Փաթեթվածք և շրջակա միջավայր. Էներգիայի վերաօգտագործում.
ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 18605:2013-ի հիման վրա 5-րդ հոդվածի 11-րդ կետ 2023 թվական 2025 թվական Ռուսաստանի Դաշնություն
5 55.020 Փաթեթվածք տրանսպորտային. Փաթեթվածք տրանսպորտային՝ վերահսկվող ջերմաստիճանով, ծանրոցների առաքման համար. Մաս 1՝ Ընդհանուր պահանջներ.
ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 22982-1:2021-ի հիման վրա 5-րդ հոդվածի 6-րդ կետ 2023 թվական 2025 թվական Ռուսաստանի Դաշնություն
6 55.120
01.040.55 Բեռնարկղեր մետաղական՝ թեթև. Եզրաբանություն և դասակարգում. Մաս 2. Բանկաներ՝ ընդհանուր նշանակության.
ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 24021-2-ի հիման վրա 2-րդ հոդված 2025 թվական 2026 թվական Ռուսաստանի Դաշնություն
7 55.120 Բեռնարկղեր մետաղական՝ թեթև. Չափերի և տարողության որոշում և որոշման մեթոդներ. Մաս 1. Բանկաներ՝ վերևից բացվող.
ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 90-1:1997-ի հիման վրա 5-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետեր 2022 թվական 2023 թվական Ռուսաստանի Դաշնություն
8 55.120 Բեռնարկղեր մետաղական՝ թեթև. Չափերի և տարողության որոշում և որոշման մեթոդներ. Մաս 2.
Բանկաներ՝ ընդհանուր նշանակության.
ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 90-2:1997-ի հիման վրա 5-րդ հոդվածի 6-րդ և
7-րդ կետեր 2022 թվական 2023 թվական Ռուսաստանի Դաշնություն
9 55.130 Բեռնարկղեր մետաղական՝ թեթև. Չափերի և տարողության որոշում և որոշման մեթոդներ. Մաս 3. Բալոններ՝ աերոզոլի համար. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 90-3:2000-ի հիման վրա 5-րդ հոդվածի 6-րդ և
7-րդ կետեր 2022 թվական 2023 թվական Ռուսաստանի Դաշնություն
Փաթեթվածք պոլիմերային
10 55.020 Փաթեթվածք սպառողական՝ պոլիմերային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ.
ԳՕՍՏ 33756-2016-ի վերանայում 5-րդ հոդվածի 6.3 կետ 2024 թվական 2026 թվական Ռուսաստանի Դաշնություն
11 55.020 Փաթեթվածք. Պարկեր պոլիէթիլենային՝ կոմունալ թափոնների հավաքման համար. Տեսակներ, պահանջներ և փորձարկումների մեթոդներ.
ԳՕՍՏ-ի մշակում՝ ՍՏ ՂՀ EN 13592-2017-ի հիման վրա 5-րդ հոդվածի 6.3 կետ 2023 թվական 2025 թվական Ռուսաստանի Դաշնություն
12 55.020 Շշեր պոլիէթիլենտերեֆտալատից՝ քիմիական արտադրանքի համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ.
ԳՕՍՏ 33221-2015-ի վերանայում 5-րդ հոդվածի 6.3 կետ 2026 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն
Փաթեթվածք ապակե
13 55.100 Փաթեթվածք ապակե՝ կենցաղային քիմիայի ապրանքների համար. Տեխնիկական պայմաններ.
ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ Ռ 51640-2000-ի հիման վրա 5-րդ հոդվածի 6.2 կետ 2023 թվական 2025 թվական Ռուսաստանի Դաշնություն
Փաթեթվածք թղթից
14 55.020 Փաթեթվածք. Պարկեր թղթից՝ կոմունալ թափոնների հավաքման համար. Տեսակներ, պահանջներ և փորձարկումների մեթոդներ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ՍՏԲ EN 13593-2021-ի հիման վրա 5-րդ հոդվածի 6.4 կետ 2024 թվական 2025 թվական Բելառուսի Հանրապետություն
Փաթեթվածք գործած
15 55.180.99 Փաթեթվածք. Փափուկ բեռնարկղեր (ՓԲ)՝ ոչ վտանգավոր բեռների համար.
ԳՕՍՏ ISO 21898-2013-ի,
IDT ISO 21898:2004–ի վերանայում 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ,
3-րդ և 6.6 կետեր 2024 թվական 2026 թվական Ռուսաստանի Դաշնություն
Փաթեթվածք համակցված նյութերից
16 55.160 Նյութեր փաթեթավորման՝ համակցված. Տեխնիկական պայմաններ. ԳՕՍՏ-ի մշակում 5-րդ հոդվածի 6.5 կետ Հեռանկարային մշակում Հեռանկարային մշակում որոշված չէ
Փայտե փաթեթվածք
17 55.140 Փայտե փաթեթվածք. Փայտե տակառներ՝ լցնովի և չոր արտադրանքի համար. Տեխնիկական պայմաններ. ԳՕՍՏ 8777-80-ի վերանայում 5-րդ հոդվածի 6.7 կետ 2025 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն
18 55.160 Փայտե փաթեթվածք. Տեխնիկական պայմաններ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ 5959-80-ի, ԳՕՍՏ 9338-801-ի,
ԳՕՍՏ 9396-88-ի, ԳՕՍՏ 10131-93-ի,
ԳՕՍՏ 11354-93-ի, ԳՕՍՏ 13356-84-ի հիման վրա 5-րդ հոդվածի 6.7 կետ 2025 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն
19 55.160 Արկղեր և կավարամածներ՝ փայտե. Մեխանիկական ամրության նորմեր.
ԳՕՍՏ 26838-86-ի վերանայում 5-րդ հոդվածի 6.7 կետ 2022 թվական 2024 թվական Ռուսաստանի Դաշնություն
Խցանափակման միջոցներ
20 55.040
79.100 Փաթեթվածք. Խցաններ՝ լրացուցիչ գագաթով (Т-ձև), և պաշտպանիչ թասակներ՝ ապակե շշերի համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ.
ԳՕՍՏ 34257-2017-ի վերանայում 5-րդ հոդվածի 8-րդ և
9.2 կետեր 2025 թվական 2026 թվական Ռուսաստանի Դաշնություն
21 55.040 Խցանափակման միջոցներ՝ պոլիմերային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ.
ԳՕՍՏ 32626-2014-ի վերանայում 5-րդ հոդվածի 8-րդ և
9.2 կետեր 2024 թվական 2025 թվական Ռուսաստանի Դաշնություն
22 55.040 Մետաղական թասակներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ.
ԳՕՍՏ 32625-2014-ի վերանայում 5-րդ հոդվածի 8-րդ և
9.1 կետեր 2024 թվական 2025 թվական Ռուսաստանի Դաշնություն
23 55.040
55.120 Բեռնարկղեր մետաղական՝ թեթև. Հեշտությամբ բացվող և հեշտությամբ անջատվող կափարիչներ. Դասակարգում և չափեր.
ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 5099:2022-ի հիման վրա 5-րդ հոդվածի 8-րդ և
9.1 կետեր 2023 թվական 2024 թվական Ռուսաստանի Դաշնություն
Փորձարկումների մեթոդներ
24 55.100
79.100 Կեղևային խցաններ. Անջատվող 2,4,6-տրիքլորանիզոլի պարունակության որոշում. ԳՕՍՏ ISO-ի մշակում՝ ISO 20752:2014-ի հիման վրա 5-րդ հոդվածի 8-րդ կետ 2026 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն
25 67.240
79.100 Կեղև խցանային՝ շշալցված արտադրանքի խցանափակման մեջ օգտագործվելու համար ընտրված. Մաս 1. Սենսորային վերլուծություն։ Սենսորային վերլուծության մեթոդաբանություն՝ թրջոցման միջոցով.
ԳՕՍՏ ISO-ի մշակում՝
ISO 22308-1:2021-ի հիման վրա
(ԳՕՍՏ ISO 22308-2016-ի փոխարեն) 5-րդ հոդվածի 8-րդ և
9.3 կետեր 2022 թվական 2023 թվական Ռուսաստանի Դաշնություն
26 55.100
79.100 Կեղևային խցաններ. Մնացորդային օքսիդիչի քանակի որոշում. Տիտրման յոդաչափական մեթոդ.
ԳՕՍՏ ISO-ի մշակում՝ ISO 21128:2006-ի հիման վրա
(ԳՕՍՏ ISO 21128-2017–ի փոխարեն) 5-րդ հոդվածի 8-րդ և
9.3 կետեր 2026 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն
27 55.100
79.100 Կեղևային գլանաձև խցաններ. Ֆիզիկական հատկությունների որոշման մեթոդներ. Մաս 8. Մազականության որոշում.
ԳՕՍՏ ISO-ի մշակում՝ ISO 9727-8:2022-ի հիման վրա 5-րդ հոդվածի 9-րդ կետ 2023 թվական 2024 թվական Ռուսաստանի Դաշնություն
28 83.080.01 Ջրային միջավայրում պլաստմասսայե նյութերի ամբողջական աերոբ կենսաբանական քայքայման ունակության որոշում. Փակ շնչաչափում թթվածնի սպառումը չափելու մեթոդ.
ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 14851:2019-ի հիման վրա 5-րդ հոդվածի 4-րդ կետ 2024 թվական 2025 թվական Բելառուսի Հանրապետություն
29 83.080.01 Ջրային միջավայրում պլաստմասսայե նյութերի ամբողջական աերոբ կենսաբանական քայքայման ունակության որոշում. Անջատվող ածխածնի երկօքսիդի անալիզի մեթոդ.
ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 14852:2021-ի հիման վրա 5-րդ հոդվածի 4-րդ կետ 2024 թվական 2025 թվական Բելառուսի Հանրապետություն
30 83.080.01 Վերահսկվող կոմպոստացման պայմաններում պլաստմասսայե նյութերի ամբողջական աերոբ կենսաբանական քայքայման ունակության որոշում.
Մեթոդ՝ անջատվող ածխաթթու գազի անալիզի կիրառմամբ. Մաս 1. Ընդհանուր մեթոդ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 14855-1:2012-ի հիման վրա 5-րդ հոդվածի 4-րդ կետ 2024 թվական 2025 թվական Բելառուսի Հանրապետություն
31 83.080.01 Վերահսկվող կոմպոստացման պայմաններում պլաստմասսայե նյութերի ամբողջական աերոբ կենսաբանական քայքայման ունակության որոշում. Մեթոդ՝ անջատվող ածխածնի երկօքսիդի անալիզի կիրառմամբ. Մաս 2. Լաբորատոր փորձարկման ժամանակ անջատվող ածխածնի երկօքսիդի ծանրաչափական չափում.
ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 14855-2:2018-ի հիման վրա 5-րդ հոդվածի 4-րդ կետ 2024 թվական 2025 թվական Բելառուսի Հանրապետություն
32 83.080.01 Պլաստմասսաներ. Փորձնական փորձարկման ընթացքում կոմպոստացման որոշակի պայմաններում պլաստմասսայե նյութերի քայքայման աստիճանի որոշում.
ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 16929:2021-ի հիման վրա 5-րդ հոդվածի 4-րդ կետ 2024 թվական 2025 թվական Բելառուսի Հանրապետություն
33 83.080.01 Պլաստմասսաներ. Հողում պլաստմասսաների ամբողջական աերոբ կենսաբանական քայքայման որոշում՝ շնչաչափում թթվածնի պահանջի կամ անջատվող ածխածնի երկօքսիդի քանակի չափման միջոցով.
ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 17556:2019-ի հիման վրա 5-րդ հոդվածի 4-րդ կետ 2024 թվական 2026 թվական Բելառուսի Հանրապետություն
34 55.020 Փաթեթվածք. Պարկեր. Լցված պարկերի շփման ուժի որոշում.
ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 15119:2000-ի հիման վրա 5-րդ հոդվածի 6-րդ կետ 2023 թվական 2025 թվական Ռուսաստանի Դաշնություն
35 55.120 Բեռնարկղեր մետաղական՝ թեթև. Բանկաներ կլոր՝ վերևից բացվող. Բանկաներ՝ մինչև կափարիչն իրենց ամբողջական անվանական տարողությամբ որոշվող.
ԳՕՍՏ ISO-ի մշակում՝ ISO 10653:1993-ի հիման վրա 5-րդ հոդվածի 6-րդ և
9-րդ կետեր 2025 թվական 2026 թվական Ռուսաստանի Դաշնություն
36 55.120 Բեռնարկղեր մետաղական՝ թեթև. Բանկաներ կլոր՝ վերևից բացվող. Բանկաներ՝ հեղուկ գազավորված մթերքների համար՝ լցման անվանական ծավալով որոշվող.
ԳՕՍՏ ISO-ի մշակում՝ ISO 10654:1993-ի հիման վրա 5-րդ հոդվածի 6-րդ և
9-րդ կետեր 2025 թվական 2026 թվական Ռուսաստանի Դաշնություն
37 55.020 Փաթեթվածք տրանսպորտային. Փաթեթվածք տրանսպորտային՝ վերահսկվող ջերմաստիճանով, ծանրոցների առաքման համար.
Մաս 1՝ Փորձարկումներին ներկայացվող ընդհանուր պահանջներ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 22982-2:2021-ի հիման վրա 5-րդ հոդվածի 6-րդ կետ 2023 թվական 2025 թվական Ռուսաստանի
Դաշնություն
38 55.020 Փաթեթվածք. Երեխաների կողմից բացվելու համար անհասանելի փաթեթվածք. Երեխաների կողմից բացվելու համար անհասանելի՝ բազմանգամյա օգտագործման փաթեթավորման համակարգերի մեխանիկական փորձարկումների մեթոդներ.
ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 13127:2012-ի հիման վրա 5-րդ հոդվածի 2–րդ, 3-րդ և 7-րդ կետեր 2023 թվական 2024 թվական Ռուսաստանի Դաշնություն
39 55.020 Փաթեթվածք. Ջրային միջավայրում էթիլենգլիկոլի պարունակության որոշում. ԳՕՍՏ-ի մշակում 5-րդ հոդվածի 4-րդ կետ Հեռանկարային մշակում Հեռանկարային մշակում որոշված չէ
40 19.020 Ջրային մոդելային միջավայրում պլաստմասսայից պատրաստված արտադրատեսակներից անջատվող վինիլացետատի որոշման լուսաչափական մեթոդ. ԳՕՍՏ-ի մշակում 5-րդ հոդվածի 4-րդ և
5-րդ կետեր 2023 2025 Ղազախստանի Հանրապետություն
41 55.020
19.020 Փաթեթվածք պոլիմերային՝ սննդամթերքի համար. Ջրային մոդելային միջավայրերում գազաքրոմատագրական մեթոդով բութիլ ակրիլատի որոշում. ԳՕՍՏ-ի մշակում 5-րդ հոդվածի 4-րդ և
5-րդ կետեր 2023 2025 Ղազախստանի Հանրապետություն
42 83.080.01 Պլաստմասսաներ. Կոմպոստացման մասով պահանջներ․ ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 17088:2021-ի հիման վրա 5-րդ հոդվածի 11-րդ կետ 2027 թվական 2029 թվական Բելառուսի Հանրապետություն
43 13.060.50 Ջրի որակ։ Ինդուկտիվ կապված պլազմայով ատոմային էմիսիոն սպեկտրաչափության (ICP-OES) մեթոդով որոշ տարրերի որոշում.
ԳՕՍՏ–ի մշակում՝ ՍՏԲ ISO 11885-2011-ի հիման վրա 5-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր 2027 թվական 2029 թվական Բելառուսի Հանրապետություն
44 83.080.01 Պլաստմասսաներ. Ջրային միջավայրում պլաստմասսայե նյութերի ամբողջական անաերոբ կենսաքայքայման ունակության որոշում. Մեթոդ՝ գազագոյացման չափմամբ․
ԳՕՍՏ–ի մշակում՝ ՍՏԲ ISO 14853-2022-ի հիման վրա 5-րդ հոդվածի 6-րդ կետի 6.1 ենթակետ 2027 թվական 2029 թվական Բելառուսի Հանրապետություն
45 13.030.99
83.080.01 Պլաստմասսաներ. Կոմպոստման ենթարկվելու ունակության գնահատում. Փորձարկումների սխեմա և տեխնիկական պահանջներ․
ԳՕՍՏ-ի մշակում՝ ՍՏԲ EN 14995-2020-ի հիման վրա 5-րդ հոդվածի 6-րդ կետի 6.3 ենթակետ 2027 թվական 2029 թվական Բելառուսի Հանրապետություն
46 83.080.01 Պլաստմասսաներ. Պինդ մասնիկների բարձր պարունակության դեպքում անաերոբ խմորման պայմաններում ամբողջական անաերոբ կենսաքայքայման որոշում. Մեթոդ՝ արտանետվող կենսագազի անալիզի կիրառմամբ․ ԳՕՍՏ–ի մշակում՝ ՍՏԲ ISO 15985-2022-ի հիման վրա 5-րդ հոդվածի 6-րդ կետի 6.1 ենթակետ 2027 թվական 2029 թվական Բելառուսի Հանրապետություն
(ծրագիրը լրաց. ԵՏՀԿ 09.12.25 թիվ 121)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: