ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
Գ. Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչության և վերահսկողության վարչության հանդերձանքի ծառայության գծով տեսուչ, գնդապետ Գեորգի Լորիսի Պետրոսյանին պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ`
Լ. Տեր-Պետրոսյան
28 մայիսի 1994 թվականի,
քաղ. Երևան