ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
Գ. Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պատգամավորների Արարատի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի ներքին գործերի բաժնի պետ, միլիցիայի մայոր Գրիգոր Վարդգեսի Գրիգորյանին պարգևատրել Արիության մեդալով:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ`
Լ. Տեր-Պետրոսյան
2 հունիսի 1994 թվականի,
քաղ. Երևան