ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՄԱՐՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ N 38-Ն
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՎԱԳԱՆՈՒ 26.12.2025 Թ N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջների, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով, և հաշվի առնելով Ապարան համայնքի Շենավանի մանկապարտեզի կառուցման աշխատանքների համար տրամադրված 21675.3 հզ.դրամ սուբվենցիան և Ապարան համայնքի Ապարան քաղաքի ասֆալտապատման աշխատանքների համար տրամադրված 28585.6 հզ.դրամ սուբվենցիան, Ապարան համայնքի բյուջեում կատարել նախահաշվային փոփոխություններ:
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1. Ապարան համայնքի 2026 թ. Ֆոնդային բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնել 50260.9 հզ. դրամով՝ համաձայն հավելվածների:
2. «Ապարան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 26.12.2025 թվականի N 194-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների:
Ավագանի՝ (Կողմ - 13), (Դեմ-0), (Ձեռնպահ-0),
Կարապետյան Արկադի
Երեմյան Աղվան
Ենոքյան Դավիթ
Մակարյան Վահան
Սահակյան Հովհաննես
Մանուկյան Աղաբեկ
Խալաթյան Արթուր
Ավդալյան Արարատ
Մխիթարյան Վարդան
Գեղամյան Խաչիկ
Սաֆարյան Սևակ
Սարգսյան Արշակ
Սարգսյան Սուրեն
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ` Ա. Գ. Կարապետյան
Հավելված N 1
Ապարան համայնքի ավագանու
19.03.2026 թ. N 38-Ն որոշման
Հավելված N 2
Ապարան համայնքի ավագանու
19.03.2026 թ. N 38-Ն որոշման
Հավելված N 3
Ապարան համայնքի ավագանու
19.03.2026 թ. N 38-Ն որոշման
Հավելված N 4
Ապարան համայնքի ավագանու
19.03.2026 թ. N 38-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2026 թվական: