Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2021-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԱՌԻԹՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 22. Ծառայողական քննության ընթացքի կասեցման հիմքերը և վերսկսումը

գործել է մինչև 2021-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 22. Ծառայողական քննության ընթացքի կասեցման հիմքերը և վերսկսումը

1. Ծառայողական քննություն իրականացնող անձն այն ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցնել՝

ա) ոստիկանության ծառայողի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննարկմանն ուղարկված նյութերով, հետաքննության և նախաքննության այլ մարմիններում քննվող նյութերով կամ քրեական գործերով մինչև համապատասխան որոշում կայացնելը կամ մինչև ոստիկանության ծառայողի նկատմամբ կայացրած դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը.

բ) եթե ծառայողական քննության ժամկետն ավարտվելուց հետո հայտնի չէ ոստիկանության ծառայողը, որն այդ գործով պետք է ենթարկվի կարգապահական տույժի.

գ) եթե հայտնի չէ կարգապահական տույժի ենթակա ոստիկանության ծառայողի գտնվելու վայրը.

դ) եթե կարգապահական տույժի ենթակա ոստիկանության ծառայողը ծանր հիվանդ է կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս և առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուծել ծառայողական քննության վերջնական ընթացքը.

ե) եթե գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է ծառայողական քննության կատարմանը.

զ) եթե ոստիկանության ծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին հաղորդումը (դիմումը) միաժամանակ հասցեագրված է ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության դատախազությանը կամ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի վերացվելու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է: Ծառայողական քննության ժամկետի մեջ չի հաշվվում այն ժամանակը, որի ընթացքում այն կասեցվել է: Ծառայողական քննությունը վերսկսելուց հետո այն ավարտվում է ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: Սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված հիմքերով ծառայողական քննությունը կասեցված լինելու դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձը կարող է լրացուցիչ բացատրություններ վերցնել կամ նյութերով այլ անհրաժեշտ գործողություններ կատարել՝ առանց ծառայողական քննությունը վերսկսելու:

2.1. Նախաքննության մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված հիմքերով քրեական գործով վարույթի կասեցման դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է ծառայողի արարքին գնահատական տալու համար:

3. Սույն հոդվածի 1-ին մասի «բ», «գ» և «դ» կետերով նախատեսված հիմքերով ծառայողական քննությունը կարող է կասեցվել առավելագույնը մեկ տարի ժամանակով:

4. Ծառայողական քննության անցկացման ընթացքում ծառայողական քննության նյութերը Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն կամ ոստիկանության մեկ այլ ստորաբաժանում ուղարկելու դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձը այդ մասին գրավոր տեղեկացնում է այն քաղաքացուն, կազմակերպությանը կամ պաշտոնատար անձին, ումից ստացվել է դիմումը կամ հաղորդումը:

(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.03.12 ՀՕ-36-Ն, խմբ., լրաց. 17.12.14 ՀՕ-219-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։