Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2026-04-05-ից մինչև 2026-05-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-05-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 194-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 83-րդ հոդվածի պահանջներով, համաձայն Հայաստանի Հանրապետության «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի հոդվածի 5-րդ և 33-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջների և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի 2026 թվականի բյուջեն՝ համաձայն N 1-4 հավելվածների՝

1) Եկամուտների մասով՝ 1.793.288.700 ՀՀ դրամ

2) Ծախսերի մասով՝ 1.793.288.700 ՀՀ դրամ

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝համաձայն հատված 2-ի

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի.

5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի.

6. Հայաստանի Հանրապետության «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

1) թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև

2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:

7. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ավագանի՝ (Կողմ – 16), (Դեմ-0), (Ձեռնպահ-0)

Եղիազարյան Կարեն

Կարապետյան Արկադի

Սեդրակյան Հայկ

Պետրոսյան Գոռ

Երեմյան Աղվան

Ենոքյան Դավիթ

Մակարյան Վահան

Խալաթյան Արթուր

Կարապետյան Կարեն

Ավդալյան Արարատ

Գեղամյան Խաչիկ

Մանուկյան Աղաբեկ

Մխիթարյան Վարդան

Ասատրյան Արամ

Սարգսյան Սուրեն

Կոստանյան Ժորա

Համայնքի ղեկավար՝ Կ. Մ. Եղիազարյան

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ

Ապարան համայնքի 2026 թվականի բյուջեն մշակվել է՝ ելնելով համայնքում առկա խնդիրների լուծման հրատապությունից, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման և համայնքի բնականոն զարգացման ապահովման անհրաժեշտությունից։

Մեր նպատակն է՝ մեծացնելու բյուջետային գործընթացի կազմակերպման օպերատիվությունն ու արդյունավետությունը, բարձրացնելու տեղական հարկերի, տուրքերի ու վճարների հավաքագրման նկատմամբ հարկատուների պատասխանատվությունը և բյուջեի միջոցների առավել նպատակային ու արդյունավետ օգտագործմամբ հետևողականորեն ապահովել համայնքի կենսագործունեության բնականոն ընթացքը և համաչափ զարգացումը:

Խնդիրը հատկապես կարևորվում է 2026 թվականին համայնքի 22 բնակավայրերն ավելի բարեկարգ և արժանապատիվ ապրելակերպի բնակավայրեր դարձնելու ձգտման առաքելությամբ, որը ենթադրում է մեծ պատասխանատվություն, առավել լարված, հետևողական ու տքնաջան աշխատանք: 2026 թվականի բյուջետային տարում համայնքի զարգացման հիմնական ուղղություններն են՝

Ակտի պատկեր

Ապահովել համայնքապետարանի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքների առավել արդյունավետությունն ու թափանցիկությունը, տարվող մարդակենտրոն քաղաքականության խորացում.

Ակտի պատկեր

Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ սեփական եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացման, անշարժ գույքի հարկադրման միասնական քաղաքականության կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքների կատարելագործման, տեղական հարկերի, տուրքերի և վճարների գանձման ճկուն քաղաքականության կիրառման հետևողականության ապահովման շնորհիվ:

Ակտի պատկեր

Ապահովել համայնքի կենսագործունեության բոլոր օղակների դինամիկ զարգացումը.

Ակտի պատկեր

Բարելավել բնակչությանը մատուցվող համայնքային ծառայությունների որակն ու մակարդակը:

Ակտի պատկեր

Աշխուժացնել համայնքի կրթական, մշակութային, մարզական և հասարակական կյանքը, նրանցում ներգրավելով ավելի մեծ թվով երիտասարդների, նրանց լավագույն նախաձեռնությունները կյանքի կոչելու ուղղությամբ ապահովել նպաստավոր պայմաններ։

Ակտի պատկեր

Ավելի ակտիվացնել ուսանողների հետ տարվող աշխատանքները, նրանց ներգրավվելով համայնքային կյանքի բարենորոգման աշխատանքներում:

Ակտի պատկեր

Ներդրումներ կատարել նախադպրոցական, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման և նորերի կառուցման ուղղությամբ, երեխաների, պատանիների ու երիտասարդության համար ստեղծել հանգստի կազմակերպման և զբաղվածության ապահովման առավել բարենպաստ պայմաններ՝

- Ավարտել Արագած և Շենավան գյուղերում մանկապարտեզների շենքերի կառուցումը.

- Ապարան քաղաքում և Երնջատափ գյուղում սկսել մանկապարտեզների համար հատկացված շենքերի վերակառուցման աշխատանքները.

- Ապարան քաղաքում ավարտել նոր մարզադպրոցի կառուցման աշխատանքները.

- Արագած գյուղում ավարտել ֆուտբոլի մարզադաշտի կառուցման աշխատանքները.

- Բարենորոգել գոյություն ունեցող սպորտային կառույցները և կառուցել նորերը.

- Հետևողականորեն բոլոր բնակավայրերում կառուցել մանկական խաղահրապարակներ.

- Ավարտել Ապարանի քաղաքի զբոսայգու արդականացման և կառուցապատման աշխատանքները.

Ակտի պատկեր

Իրականացնել համայնքային ենթակառուցվածքների պահպանման, շահագործման, նորոգման ու գույքային վերազինման աշխատանքներ:

Ակտի պատկեր

Կապիտալ ներդրումներ կատարել բնակարանային-կոմունալ տնտեսության, բնակչության կենցաղային պայմանների բարելավման, բնակավայրերի բարեկարգման, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման, բազմաբնակարան բնակելի շենքերի նախամուտքերի ու տանիքների վերանորոգման ուղղությամբ:

Ակտի պատկեր

Հետևողական աշխատանքներ տանել բոլոր բնակավայրերում խմելու ջրի համակարգերի վերանորոգման և սպասարկման որակի բարձրացման, բնակչությանը մաքուր և որակյալ խմելու ջրով ապահովելու ուղղությամբ:

Ակտի պատկեր

Շարունակել բոլոր բնակավայրերում սանիտարական մաքրման, աղբահանության աշխատանքների որակյալ իրականացումը՝ այն դիտարկելով որպես համայնքի արժեհամակարգի առաջնային ցուցիչ։

Ակտի պատկեր

Նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, գյուղատնտեսության արդիականացմանը:

Ակտի պատկեր

Նպաստել համայնքի Լուսագյուղ, Եղիպատրուշ, Վարդենուտ գյուղերի վարչական տարածքներում ձմեռային սպորտի զարգացման ուղղությամբ ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Ակտի պատկեր

Իրականացնել սոցիալական տարաբնույթ ծրագրեր, նպաստել վետերանների, զոհվածների ընտանիքների, հաշմանդամների, սոցիալապես անապահով ընտանիքների, ծերերի կյանքի պայմանների բարելավմանը:

Բնակավայրերում բարենորոգել բնակչության սպասարկման և զբաղվածության կենտրոնները:

Ակտի պատկեր

Ամրապնդել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, նրանց միջոցով ապահովել լրացուցիչ ներդրումներ:

Ակտի պատկեր

Ապարանի համայնքապետարանի և գյուղական բնակավայրերի աշխատակազմերում, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատողների թվաքանակը կազմելու է 500, հաստիքային միավորները՝ 450, աշխատավարձի տարեկան ֆոնդը՝ 880,0 միլիոն ՀՀ դրամ:

Մեր նպատակն է՝

● Ապարան քաղաքը և 21 գյուղերը դարձնել ապագայի բնակավայրեր.

● Բոլորիս ջանքերը, հնարավորություններն ու ուժերը պետք է ուղղված լինեն՝

աշխատանք՝ Ապարանի տարածաշրջանի զարգացման և շենացման համար,

աշխատանք՝ Ապարանցու բարեկեցության համար,

աշխատանք՝ Ապարանը արժանապատիվ համայնք դարձնելու համար

աշխատանք՝ Ապարանցու պատվախնդրությունը արժևորելու և միշտ բարձր պահելու համար

Արժանապատվությունը ապարանցու ամենամեծ և անփոխարինելի հարստությունն է, այդ զգացումն արմատավորված է յուրաքանչյուրիս հոգում և այն հպարտորեն փոխանցվում է սերնդեսերունդ:

Ապարանցին երբեք չի երկնչում դժվարությունների առջև: Նա լեցուն է այսօրվա ու վաղվա հանդեպ լավատեսությամբ՝ հանուն իր համայնքի լուսավոր ապագայի:

Ապարանցին միանգամայն արժանի է լավ և արժանապատիվ ապրելակերպի, որին ձգտելու և հասնելու համար համայնքի ավագանին, համայնքապետարանի աշխատակազմը, բնակավայրերի վարչական ղեկավարները, մեր բոլոր գործընկերները ջանք ու եռանդ չեն խնայի:

Դիմում եմ համայնքի բնակչությանը, համայնքի ավագանուն, համայնքապետարանի աշխատակազմին, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, համայնքում գործող բոլոր պետական մարմիններին՝ շահագրգիռ մոտեցում ցուցաբերելու համայնքի 2026 թվականի բյուջետային միջոցների ապահովման, դրանց նպատակային ու արդյունավետ օգտագործման և բյուջեի կատարման ու վերահսկման ուղղությամբ:

Բոլոր հնարավոր միջոցներով աջակցել համայնքի բնականոն զարգացման ապահովման գործին:

ՀԱՐԳԱՆՔՈՎ.

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավելված 1

Ապարան համայնքի ավագանու

26.12.2025թ. Թիվ 194-Ն որոշման

(հավելվածը լրաց., փոփ. 10.02.26 N 06-Ն, 19.03.26 N 38-Ն)

Հավելված 2

Ապարան համայնքի ավագանու

26.12.2025թ. Թիվ 194-Ն որոշման

(հավելվածը լրաց., փոփ. 10.02.26 N 06-Ն, 19.03.26 N 38-Ն)

Հավելված 3

Ապարան համայնքի ավագանու

26.12.2025թ. Թիվ 194-Ն որոշման

(հավելվածը լրաց., փոփ. 10.02.26 N 06-Ն, 19.03.26 N 38-Ն)

Հավելված 4

Ապարան համայնքի ավագանու

26.12.2025թ. Թիվ 194-Ն որոշման

(հավելվածը լրաց., փոփ. 10.02.26 N 06-Ն, 19.03.26 N 38-Ն)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։