Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 163-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Նիդերլանդների թագավորության «Գլոբալ Էյ Ի ԴԻ Նեթվորք» բարեգործական կազմակերպության կողմից, որպես աջակցություն, «Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի հասցեով ուղարկված բեռի (29,200 եվրո արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են՝ 4,295 եվրո, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:

2. «Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

25.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 163-Ա որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՑԵՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ

NN

ը/կ Բեռի անվանումը Քանակը

(հատ, տուփ) Քաշը (կգ) Արժեքը (եվրո)

1. Ներքնակ (մատրաս) 781 9924,36 28,710.47

2. Խոհանոցի

գլանափաթեթ 2016 325,34 268.86

3. Հագուստ 27 302,32 34.19

4. Սպորտային կոշիկ 2 19,19 162.75

5. Քայլակ (Rollator) 3 28,79 23.73

Ընդամենը 2,829 10,600.00 29,200.00

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՑԵՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ

Շահառուն Ապրանքի անվանումը, քանակը

1. Աշտարակ քաղաք Ներքնակ (մատրաս) 80 հատ /2940.9 եվրո/, խոհանոցի

գլանափաթեթ 50 հատ /6.65 եվրո/ - արժեքը 2947,55 եվրո

2. Ուջան գյուղի բնակչություն Ներքնակ (մատրաս) 226 հատ /8307.77 եվրո/, խոհանոցի գլանափաթեթ 1416 հատ /188.76 եվրո/, հագուստ 22 տուփ /27.84 եվրո/, սպորտային կոշիկ 2 տուփ /162,75 եվրո/, քայլակ (Rollator) 3

հատ /23.73 եվրո/ - արժեքը 8710.85 եվրո

3. Գյումրու «Երեխաների տուն» մանկատուն ՊՈԱԿ Ներքնակ (մատրաս) 80 հատ /2940,9 եվրո/, խոհանոցի

գլանափաթեթ 100 հատ /13,4 եվրո/ - արժեքը 2954,3 եվրո

4. Հայկական Կարմիր Խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա

խնամքի կենտրոն Ներքնակ (մատրաս) 120 հատ /4411,3 եվրո/, խոհանոցի գլանափաթեթ 100 հատ/13,4 եվրո/ - արժեքը 4424,7 եվրո

5. «ԶՈՒՄ» ԲՀԿ Ներքնակ (մատրաս) 150 հատ /5514,0 եվրո/, հագուստ 3 տուփ

/3,81 եվրո/, խոհանոցի գլանափաթեթ 100 հատ /13,4 եվրո/ - արժեքը 5531,21 եվրո

6. Արարատի մարզի Աբովյան

գյուղի բնակչություն Ներքնակ (մատրաս) 30 հատ /1102,9 եվրո/ - արժեքը 1102,9 եվրո

7. Արուճ գյուղի բնակչություն Ներքնակ (մատրաս) 20 հատ /735,3 եվրո/, հագուստ 1 տուփ /1,27 եվրո/, խոհանոցի գլանափաթեթ 50 հատ /6,65 եվրո/ - արժեքը

743,22 եվրո

8. Նոր Եդեսիա գյուղի բնակչություն Ներքնակ (մատրաս) 20 հատ /735,3 եվրո/, խոհանոցի գլանափաթեթ 50 հատ /6,65 եվրո/ - արեքը 741,95 եվրո

9. Արագածոտն գյուղի բնակչություն Ներքնակ (մատրաս) 20 հատ /735,3 եվրո/, խոհանոցի

գլանափաթեթ 50 հատ /6,65 եվրո/ - արժեքը 741,95 եվրո

10. Արտաշավան գյուղի

բնակչություն Ներքնակ (մատրաս) 20 հատ /735,3 եվրո/, խոհանոցի

գլանափաթեթ 50 հատ /6,65 եվրո/ - արժեքը 741,95 եվրո

11. Բազմաղբյուր գյուղի բնակչություն Ներքնակ (մատրաս) 15 հատ / 551,5 եվրո/, հագուստ 1 տուփ/1,27

եվրո/ խոհանոցի գլանափաթեթ 50 հատ /6,65 եվրո/ - արժեքը 559,42 եվրո

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

25.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։