Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 833-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 169-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 833-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանում մանկալքության կանխարգելում» ծրագրի մասին» N 833-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 9-րդ կետի 3-րդ ենթակետում «Նախատեսվում է ձեռք բերել սարքավորումներ և գույք, տրանսպորտային ծառայություններ, իրականացնել տարածքի, գույքի և սարքավորումների վերանորոգում, պահպանում և արդիականացում:» բառերը փոխարինել «Նախատեսվում է ձեռք բերել սարքավորումներ և գույք, տրանսպորտային ծառայություններ, վառելանյութ, իրականացնել տարածքի, գույքի և սարքավորումների վերանորոգում, պահպանում և արդիականացում:» բառերով.

2) 10-րդ կետի 11-րդ ենթակետում «տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում (տաքսի և բեռնափոխադրում) (օգտագործվում է տնայցերի և ծրագրային այլ գործառնությունների ընթացքում)` 4,236,322 դրամի չափով» բառերը փոխարինել «տրանսպորտային ծառայությունների (տաքսի և բեռնափոխադրում) և վառելանյութի ձեռքբերում (օգտագործվում է տնայցերի և ծրագրային այլ գործառնությունների ընթացքում)` 16,236,322 դրամի չափով» բառերով:

2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 03517269) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետով նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2026 թվականի փետրվարի 18-ին կնքված՝ N 18/02/26-3 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի մարտի 4-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելանյութի մատակարարում՝ 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Պրայմ Սթոր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04460526) 2026 թվականի փետրվարի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի մարտի 5-ից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսների մատակարարում՝ 380,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Պրայմ Սթոր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04460526) 2026 թվականի փետրվարի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի մարտի 5-ից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում ցանցային ֆայրվոլի և անջատիչի մատակարարում՝ 1,811,666.68 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

26.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։