ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2021 թվականի N 1188-Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 72-րդ հոդվածի 9-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
Երևան
22.07.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
հուլիսի 22-ի N 1188-Ն որոշման
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ
1. Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին երկլեզու տեղեկանքի տրամադրում (հայերեն/անգլերեն կամ հայերեն/ռուսերեն) Նույն աշխատանքային օրը 5000
2. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելն օրենքով սահմանված ժամկետից կրճատ
ժամկետում երկրորդ աշխատանքային օրը 30000
հինգերորդ աշխատանքային օրը 20000
յոթերորդ աշխատանքային օրը 10000
3. Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի կամ
«Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի հիման վրա քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելն օրենքով սահմանված ժամկետից կրճատ ժամկետում նույն աշխատանքային օրը, բացառությամբ, եթե դիմումը ներկայացվել է աշխատանքային օրվա ավարտից 4 ժամ առաջ: Վերջին դեպքում վերականգնումը կատարվում է դիմում ներկայացնելուն հաջորդող
աշխատանքային օրը 10000
4. Անվան (անուն, ազգանուն, հայրանուն) փոփոխումն օրենքով սահմանված ժամկետից կրճատ ժամկետում երկրորդ աշխատանքային օրը 30000
հինգերորդ աշխատանքային օրը 20000
յոթերորդ աշխատանքային օրը 10000
5. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ
ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելն օրենքով սահմանված ժամկետից կրճատ ժամկետում երկրորդ աշխատանքային օրը 30000
հինգերորդ աշխատանքային օրը 20000
յոթերորդ աշխատանքային օրը 10000
6. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղագրական սխալները կամ առանձին տառերի կամ թվերի ուղղումն օրենքով սահմանված ժամկետից կրճատ ժամկետում նույն աշխատանքային օրը, բացառությամբ, եթե դիմումը ներկայացվել է աշխատանքային օրվա ավարտից 4 ժամ առաջ: Վերջին դեպքում վերականգնումը կատարվում է դիմում ներկայացնելուն
հաջորդող աշխատանքային օրը 10000
7. Ամուսնալուծության պետական գրանցման ժամկետի կրճատում՝ ամուսնալուծվողների ցանկությամբ նշանակված օրը 200000
8. Ամուսնության պետական գրանցման համար հանդիսավոր արարողության իրականացում՝ գործակալության կամ
սպասարկման կենտրոնի կամ գործակալության հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող մարմնի հատկացրած տարածքում 20000
9. Ամուսնության հանդիսավոր պետական գրանցում գործակալությանը կամ սպասարկման կենտրոնին հատկացված տարածքից դուրս` ամուսնացողների նշած վայրում 40000
10. Ամուսնության հանդիսավոր պետական գրանցում գործակալությանը կամ սպասարկման կենտրոնին հատկացված տարածքից դուրս` ամուսնացողների նշած վայրում ոչ աշխատանքային ժամերին և (կամ) ոչ աշխատանքային օրերին 60000
11. Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրման ենթակա երեխայի որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով դիմումների ուսումնասիրություն 1.000.000
12. Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի 1 հոդվածով նախատեսված փաստաթղթերի վրա ապոստիլ (հավաստող մակագրություն) դնելու կամ այլ փաստաթղթերն օրինականացնելու համար օրենքով սահմանված ժամկետից կրճատ ժամկետում նույն աշխատանքային օրը 10000
(հավելվածը լրաց. 21.07.22 N 1102-Ն, փոփ., լրաց. 26.03.26 N 362-Ն)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
22.07.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2021 թվական: