Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, դասային աստիճաններ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 22.1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կադրերի ռեզերվը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22.1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կադրերի ռեզերվը

(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք գրանցվում են կադրերի ռեզերվում հաստիքների կրճատման, քննչական կոմիտեի մարմնի կամ ստորաբաժանումների լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին հավասարազոր պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի բարձր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնները քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին առաջարկվում են ըստ հերթականության:

3. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց` կադրերի ռեզերվում գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան սույն օրենքով սահմանված՝ քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալը, իսկ ծառայության ժամկետը սույն օրենքով սահմանված կարգով երկարաձգված լինելու դեպքում` մինչև երկարաձգված ժամկետը լրանալը:

4. Եթե քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող անձն իր դիմումի համաձայն հանվում է ռեզերվից, ապա նրա ստաժը հաշվարկվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակահատվածին համապատասխան:

5. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կադրերի ռեզերվում գտնվելու առաջին երկու ամիսների համար վճարվում է նրանց զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի՝ իր դիմումի հիման վրա երկու ամսից շուտ կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում գտնվելու փաստացի ժամանակահատվածին համապատասխան:

6. Սույն օրենքի հիման վրա քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է քննչական կոմիտեի նախագահը։

(22.1-ին հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն, փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)

(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։