Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-14-ից մինչև 2024-08-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, դասային աստիճաններ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 23. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանները

գործել է մինչև 2024-08-03Բացել ARLIS-ում

Հոդված 23. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանները

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-311-Ն, փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանվում են հետևյալ դասային աստիճանները.

1) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.

2) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.

3) արդարադատության առաջին դասի խորհրդական.

4) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.

5) արդարադատության երրորդ դասի խորհրդական.

6) առաջին դասի խորհրդական.

7) երկրորդ դասի խորհրդական.

8) երրորդ դասի խորհրդական:

2. Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի և արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց մյուս դասային աստիճանները շնորհում է քննչական կոմիտեի նախագահը:

4. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ:

5. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարող է զրկվել քննչական կոմիտեում ծառայության դասային աստիճանից` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:

(23-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-311-Ն, փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)

(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։