ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2026 թվականի N 381-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 195-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Արդյունաբերական ջերմոցային համալիր» ներդրումային ծրագրին հավանություն տալու, Էդուարդ Օհանյանին` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում ծրագրի իրականացման նպատակով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» N 195-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 2-րդ կետում «51.41468 հա» բառերը փոխարինել «15.786651 հա» բառերով.
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
3) որոշման 4-րդ կետում «5 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
4) որոշման N 2 հավելվածի «Կողմերի պարտավորությունները» տողի երկրորդ սյունակի`
ա. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «5 (հինգ) տարվա» և «5 (հինգ) տարվան» բառերը փոխարինել «4 (չորս) տարվա» և «4 (չորս) տարվան» բառերով, իսկ «կատարման ժամկետը սահմանվելու է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։» բառերը փոխարինել «կատարման ժամկետը սահմանվում է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։» բառերով,
բ. 2-րդ կետի 3-րդ ենթակետում «առնվազն 48․000․000 (քառասունութ միլիոն) եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով» բառերը փոխարինել «առնվազն 15․000․000 (տասնհինգ միլիոն) եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով» բառերով,
գ. 2-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«8) Ծրագրի իրականացման 1-ին տարում նախատեսվում է իրականացնել ծրագրով նախատեսված աշխատանքների և միջոցառումների ծավալի 5%-ը, 2-րդ տարում՝ 7%-ը, 3-րդ տարում՝ 38%-ը, 4-րդ տարում՝ մնացած 50%-ը:».
5) որոշման N 2 հավելվածի «Կողմերի պատասխանատվությունը» տողի երկրորդ սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության ուղղ.2026 թվականի մարտի 26-ի N 381-Ա որոշմամբ կատարված փոփոխությունները և լրացումները չեն հանդիսանում գնորդի կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման հետևանք և չեն ենթադրում որևէ տույժի կամ տուգանքի կիրառում:
Գնորդը «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ կազմում և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ամփոփիչ հաշվետվություն մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։».
6) որոշման «Արդյունաբերական ջերմոցային համալիր» ներդրումային ծրագիր Էդուարդ Օհանյանի և «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող» վերնագրով N 2 հավելվածի վավերապայմաններում «Հավելված N 2» բառերը փոխարինել «Հավելված N 3» բառերով.
7) որոշումը լրացնել N 4 հավելվածով՝ համաձայն N 3 հավելվածի.
8) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով՝
«5. Հայաստանի Հանրապետության կառավարության ուղղ.2026 թվականի մարտի 26-ի N 381-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, բայց ոչ ուշ, քան 3 (երեք) ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարը և «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կնքում են նվիրատվության պայմանագիր՝ սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված հողատարածքները Սևան համայնքին սեփականության իրավունքով փոխանցելու նպատակով:».
9) որոշման «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԷԴՈՒԱՐԴ ՕՀԱՆՅԱՆԻ ԵՎ «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ» վերնագրով N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում որոշման N 3 հավելվածով սահմանված հողամասերի նկատմամբ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելուն հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
27.03.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2026 թվականի
մարտի 26-ի N 381-Ա որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
փետրվարի 17-ի N 195-Ա որոշման
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԷԴՈՒԱՐԴ ՕՀԱՆՅԱՆԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՃԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայր
NN
ը/կ Ծածկագիրը Մակերեսը
(հա) 1 հա արժեքը Կադաստրային
արժեքը Գործառնական
նշանակությունը
1. 05-040-0201-0025 1.35084 107,500.00 145,215 Գյուղ. այլ
2. 05-040-0201-0026 0.29775 107,500.00 32,008 Գյուղ. այլ
3. 05-040-0201-0028 1.29838 107,500.00 139,576 Գյուղ. այլ
4. 05-040-0223-0049 1.20944 537,500.00 650,074 Արոտ
5. 05-040-0223-0046 0.080229 537,500.00 43,123 Արոտ
6. 05-040-0223-0048 0.24266 537,500.00 130,430 Արոտ
7. 05-040-0223-0047 0.023494 537,500.00 12,628 Արոտ
8. 05-040-0202-0055 7.618 537,500.00 4,094,675 Արոտ
9. 05-040-0202-0063 0.024269 107,500.00 2,609 Գյուղ. այլ
10. 05-040-0202-0061 0.073504 107,500.00 7,902 Գյուղ. այլ
11. 05-040-0202-0057 0.17866 107,500.00 19,206 Գյուղ. այլ
12. 05-040-0202-0058 0.037185 107,500.00 3,997 Գյուղ. այլ
13. 05-040-0202-0056 0.088311 107,500.00 9,493 Գյուղ. այլ
14. 05-040-0202-0060 0.370189 107,500.00 39,795 Գյուղ. այլ
15. 05-040-0223-0026 0.04719 107,500.00 5,073 Գյուղ. այլ
16. 05-040-0202-0059 0.038176 107,500.00 4,104 Գյուղ. այլ
17. 05-040-0202-0062 0.025304 107,500.00 2,720 Գյուղ. այլ
18. 05-040-0222-0014 0.08228 635,000.00 52,248 Վարելահող
19. 05-040-0222-0015 0.11386 635,000.00 72,301 Վարելահող
20. 05-040-0222-0011 0.1768 635,000.00 112,268 Վարելահող
21. 05-040-0222-0010 0.33932 635,000.00 215,468 Վարելահող
22. 05-040-0222-0012 0.18845 635,000.00 119,666 Վարելահող
23. 05-040-0222-0008 0.40427 635,000.00 256,711 Վարելահող
24. 05-040-0201-0027 0.24854 107,500.00 26,718 Գյուղ. այլ
25. 05-040-0221-0027 0.29489 107,500.00 31,701 Գյուղ. այլ
26. 05-040-0222-0016 0.28466 635,000.00 180,759 Վարելահող
27. 05-040-0202-0066 0.65 537,500.00 349,375 Արոտ
Ընդամենը 15.786651 6․759․843
Արոտ 9․823823 5․280․305
Գյուղ. այլ 4․373188 470․117
Վարելահող 1.58964 1․009․421
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
27.03.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2026 թվականի
մարտի 26-ի N 381-Ա որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2022 թվականի
փետրվարի 17-ի N 195-Ա որոշման
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԷԴՈՒԱՐԴ ՕՀԱՆՅԱՆԻ ԵՎ «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ
Ժամանակակից ջերմատներում բույսերի մշակությունը համարվում է գյուղատնտեսության արագ տեմպերով զարգացող, շահութաբեր և հեռանկարային ճյուղերից մեկը: Նմանատիպ ջերմատները հնարավորություն են տալիս ստանալ բուսաբուծական արտադրանք տարվա բոլոր եղանակներին, ապահովել բարձր բերքատվություն և օգուտներ:
Աշխարհում, բուսաբուծական արտադրանքի արտադրության գործընթացում, ամեն տարի ավելանում է արդյունաբերական ջերմատների մասնաբաժինը, որում վերջին տարիներին անմասն չի մնացել նաև Հայաստանը: Ջերմատնային արդյունաբերության զարգացման և տարածման համար Հայաստանն ունի բոլոր բարենպաստ նախապայմանները՝
- բարենպաստ եղանակային պայմաններ,
- բազմաթիվ կլիմայական գոտիներ (տարվա ընթացքում ավելի քան 320 արևոտ օրեր),
- քաղցրահամ ջրային ռեսուրսների առկայություն,
- գյուղատնտեսական գործունեության համար նպաստավոր հարկային դաշտ,
- համեմատաբար էժան աշխատուժ,
- արտահանման լայն շուկաների առկայություն՝ ԵՏՄ երկրներ, Միջին Արևելք և այլն, ընդ որում՝ ԵՏՄ երկրներ արտադրանքի արտահանումն ազատված է մաքսատուրքից, և արտահանման գործընթացն իրականացվում է ավելի պարզեցված ընթացակարգով:
Միևնույն ժամանակ ջերմատների կողմից իրականացվում են անհրաժեշտ սերտիֆիկացման գործընթացներ, ինչը հնարավորություն կտա մոտ ապագայում արտադրանքն արտահանել նաև Եվրոպա:
Հայաստանում առաջին արդյունաբերական ջերմատնային համալիրը կառուցվել է 2011 թվականին: Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում և Երևան քաղաքի տարածքում կառուցվել և շահագործման են հանձնվել մոտ 200 հա ընդհանուր տարածքով ժամանակակից ջերմատներ, որտեղ իրականացվում է հիմնականում լոլիկի, վարդի, վարունգի և ելակի արտադրություն: Հայաստանում գործող ժամանակակից ջերմատները տարեկան արտահանում են շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: Մեր երկրում արդյունաբերական ջերմատների զարգացումը հնարավորություն է տվել համայնքներում բարձրացնել բնակչության զբաղվածության մակարդակը և բարելավել սոցիալական վիճակը: Հայաստանում ժամանակակից ջերմատների շահագործման արդյունքում ստեղծվել է ավելի քան 3000 ուղղակի աշխատատեղ, ընդ որում՝ աշխատանքներում ներգրավվել են հիմնականում ջերմատների տեղակայման և հարևան համայնքների բնակիչները (որից մոտ 75 տոկոսը՝ կանայք): Ջերմատների կառուցման և շահագործման ընթացքում ստեղծվել է 1000-1500 ոչ ուղղակի աշխատատեղ՝ շինարարության, լոգիստիկայի և այլ ոլորտներում, ավելացել է գազի և էլեկտրաէներգիայի սպառումը երկրում, որի արդյունքում նաև ավելացել են պետական և համայնքային բյուջեների հարկերը։
Ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել 79.339 հա ընդհանուր մակերես ունեցող հողամասում, որից`
Սևան համայնքում` 17.259 հա համայնքային սեփականություն հանդիսացող,
60.08 հա մասնավոր սեփականություն հանդիսացող.
Վարսեր համայնքում` շուրջ 2 հա պետական սեփականություն հանդիսացող: Կառուցապատումը կկազմի՝
- Ջերմոցային համալիր` շուրջ 10,6 հա
- Ենթակառուցվածքային, տեխնիկական և սպասարկման տարածքներ` շուրջ
70 հա:
Ներդրումների մոտավոր արժեքը` առնվազն 15 մլն եվրոյին համարժեք դրամ` ներառյալ ԱԱՀ-ն:
Շինարարական աշխատանքները կատարվելու են փուլային և կավարտվեն մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:
Օտարման գործընթացն իրականացվելու է Էդուարդ Օհանյանի միջոցով, քանի որ հողերի իրացման գործընթացը բավականին ժամանակատար պրոցես է, իսկ այն իրավաբանական անձով իրականացնելը այդ պրոցեսը բազմակի անգամ կձգձգի, միևնույն ժամանակ Էդուարդ Օհանյանը, ով հանդիսանում է «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրը, միևնույն ժամանակ նաև տնօրենը, հողերի իրացման և միավորման պրոցեսն ավարտելուց հետո պարտավորվում է վերոնշյալ հողերը ներդնել բացառապես «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում:
Նշված օտարման գործընթացում և ծրագրի գործողության ամբողջ ընթացքում «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Էդուարդ Օհանյանի հետ համապարտ պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության կառավարության առջև։
Ընկերությունը Սևան համայնքի հետ կկնքի նվիրաբերության պայմանագիր և կնվիրաբերի 4,000,000 (չորս միլիոն) դրամ, որը կուղղվի համայնքում իրականացվող ծրագրերի համաֆինանսավորմանը:
Ծրագրի իրականացմանն անհրաժեշտ ֆինանսական միջոցները ներգրավվելու են օտարերկրյա ներդրողի/ներդրողների և վարկային ռեսուրսների հաշվին: Ծրագրի իրականացման արդյունքում Գեղարքունիքի մարզում կկառուցվի առաջին գերժամանակակից արդյունաբերական ջերմոցային համալիրը, որը կապահովի մշտական աշխատանքով 120-130 հոգու: Միջին աշխատավարձը կկազմի 200-220 հազար դրամ: Ծրագրի իրականացման շինարարական փուլում կստեղծվի լրացուցիչ մոտ 300 աշխատատեղ:
Ծրագրի իրականացման 1-ին տարում նախատեսվում է իրականացնել ծրագրով նախատեսված աշխատանքների և միջոցառումների ծավալի 5%-ը, 2-րդ տարում՝ 7%-ը, 3-րդ տարում՝ 38%-ը, 4-րդ տարում՝ մնացած 50%-ը:
Վերջնական արդյունքում համալիրը կարտադրի շուրջ 3.000 տոննա բանջարեղենային մշակաբույսեր, որոնց մինչև 90%-ն արտահանվելու է:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
27.03.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2026 թվականի
մարտի 26-ի N 381-Ա որոշման
«Հավելված N 4
ՀՀ կառավարության 2022 թվականի
փետրվարի 17-ի N 195-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ (ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ) ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN
ը/կ Վկայականի համարը Գրանցման ամսաթիվը Հասցեն Կադաստրային ծածկագիրը Մակերեսը (հա)
1. N 20062022-05-0001 20.06.2022 Մարզ Գեղարքունիք, համայնք Սևան գյուղ Լճաշեն հողամաս 05-040-0221-0035 0.104696
2. N 14032023-05-0069 14.03.2023 Մարզ Գեղարքունիք, համայնք Սևան գյուղ Լճաշեն հողամաս 05-040-0219-0010 1.82116
3. N 14042023-05-0098 14.04.2023 Մարզ Գեղարքունիք, համայնք Սևան գյուղ Լճաշեն 9/1 հողամաս 05-040-0221-0039 3.98073
4. N 14032023-05-0078 14.03.2023 Մարզ Գեղարքունիք, համայնք Սևան գյուղ Լճաշեն հողամաս 05-040-0221-0037 1.0594
5. N 20062022-05-0063 20.6.2022 Մարզ Գեղարքունիք, համայնք Սևան գյուղ Լճաշեն 05-040-0219-0008 0.05253
6. N 02032023-05-0040 2.03.2023 Մարզ Գեղարքունիք, համայնք Սևան գյուղ Լճաշեն Լճաշեն 05-040-0220-0002 0.0248
7. N 20062022-05-0020 20.06.2022 Մարզ Գեղարքունիք, համայնք Սևան գյուղ Լճաշեն հողամաս 05-040-0228-0037 0.22301
8. N 20062022-05-0019 20.06.2022 Մարզ Գեղարքունիք, համայնք Սևան գյուղ Լճաշեն 05-040-0221-0013 0.32713
9. N 14032023-05-0045 14.03.2023 Մարզ Գեղարքունիք, համայնք Սևան գյուղ Լճաշեն հողամաս 05-040-0228-0040 2.46333
10. N 16092025-05-0015 16.09.2025 Մարզ Գեղարքունիք, համայնք Սևան գյուղ Լճաշեն հողամաս 05-040-0203-0054 11.80709
11. N 16092025-05-0016 16.09.2025 Մարզ Գեղարքունիք, համայնք Սևան գյուղ Լճաշեն հողամաս 05-040-0203-0053 13.75119
ԸՆԴԱՄԵՆԸ 35.615066
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
27.03.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ