Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Մ. Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Մ. Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. Անվստահություն հայտնել պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ Միքայել Հովհաննեսի Վարդանյանին։

2. Առաջարկել պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի նախագահությանը՝ երկշաբաթյա ժամկետում հրավիրել նստաշրջան և անցկացնել քաղաքային խորհրդի նախագահի ընտրություններ։

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Ա. Ս. Թումանյանին մասնակցել նստաշրջանի աշխատանքներին որպես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ներկայացուցիչ։

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահ` Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ

21 հոկտեմբերի 1994 թվականի,

քաղ. Երևան

Հ. Նխ-683-I.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։