Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԳԱՆԳԱՏՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԳԱՆԳԱՏՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. Ֆինանսական մի շարք կազմակերպությունների գործունեության վերաբերյալ քաղաքացիներից ստացված գանգատներն ուսումնասիրելու նպատակով ստեղծել հանձնաժողով, դրանում ընդգրկելով մեկական ներկայացուցիչ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, տնտեսական ինքնուրույնության և տնտեսության զարգացման հարցերի, իրավական հարցերի, առողջապահության և սոցիալական զարգացման հարցերի մշտական հանձնաժողովներից։

2. Առաջարկել մշտական հանձնաժողովներին՝ եռօրյա ժամկետում ներկայացնել իրենց ներկայացուցիչներին։

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահ` Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ

21 հոկտեմբերի 1994 թվականի,

քաղ. Երևան

Հ. Նխ-685-I.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։