Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողի հետ առաջին անգամ կնքված պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով երկու կամ հինգ տարի ժամկետով սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա հերթական պայմանագիր կնքվելու դեպքում զինծառայողն օգտվում է կնքված հերթական պայմանագրի ժամկետը լրանալու կամ կնքված հերթական պայմանագրի գործողության ընթացքում առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելիս պատվովճար ստանալու իրավունքից` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափերով:»: