Հոդված 10. Օրենսգրքի 70-րդ հոդվածում՝
Հոդված 10. Օրենսգրքի 70-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 5-րդ կետից հանել «, կամ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքներ է մատակարարում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում, եթե ապրանքի մատակարարման վայրը, Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, ապա մատակարարվող ապրանքների մասով՝ անկախ ԱԱՀ-ի շեմից, Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում՝
1) ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող ԵՏՄ անդամ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը այն դեպքում, երբ առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքները մատակարարվում են անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետության տարածքում.
2) ԱԱՀ-ն հաշվարկում և վճարում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը այն դեպքում, երբ իր կողմից շահագործվող առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ապրանքները մատակարարվում են անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետության տարածքում:»: