ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 190-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (ցանկը՝ համաձայն հավելվածի, 2,818.77 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 128,820 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
31.03.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 190-Ա որոշման
«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՆՈՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Անվանումը Քանակը Արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Պիտակների տպիչի թուղթ 20 հատ 347․60
2. Պլաստմասսայե դետալ 20 զույգ 177․60
3. Եռոտանի կանգնակներ 3 հատ 874.35
4. Լարով ականջակալ 3 հատ 179․97
5. Էլեկտրասնուցման սարք 1 հատ 18․99
6. Ցածր լարման էլեկտրական շարժիչ 2 հատ 23.98
7. Մետաղյա կախիչներ 10 տուփ 89․90
8. Մալուխ միացուցիչներով 8 հատ 127․92
9. HDMI ընդլայնիչ 5 հատ 584․95
10. Լուսային տախտակ նկարչության համար 1 հատ 28․49
11. Ջրի ծորակ 2 հատ 269․62
12. Խոնավ անձեռոցիկներ 1 տուփ 24․44
13. Ապակի մաքրելու հեղուկ 1 զույգ 9․99
14. Լիթիում իոնային պորտատիվ մարտկոց 1 հատ 54․98
15. Էլեկտրական խրոցի փոխարկիչ 1 զույգ 5․99
Ընդամենը 2,818.77
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
31.03.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ