Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 1242-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 ապրիլի 2026 թվականի N 423-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 1242-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի «Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1242-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման հավելվածի 11-րդ կետում «միջոցառման համար պետական լիազորված մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն)» բառերով.

2) որոշման հավելվածում «պետական լիազորված մարմին» և «կրթության կառավարման պետական լիազորված մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Նախարարություն» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով.

3) որոշման հավելվածի 16-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «1146. Հանրակրթության» ծրագրի «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչ հանդիսացող մարմնի որոշմամբ, իսկ դրա բացակայության դեպքում՝» բառերը.

4) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 23-րդ կետը.

5) որոշման հավելվածի 24-րդ կետից հանել «նախարարության ենթակայության» և «, ինչպես նաև մարզպետների աշխատակազմերից սույն կարգի 23-րդ կետում նշված» բառերը.

6) որոշման հավելվածի 18-րդ կետում «1168 Արվեստների ծրագիր» «11005 Մշակութային միջոցառումների իրականացում» միջոցառման «Աջակցություն կրթամշակութային նախագծերին» ուղղության շրջանակում «Դպրոցական բաժանորդային համակարգի» ծրագրից» բառերը փոխարինել «1198 Մշակութային և գեղագիտական դաստիարակության ծրագիր» «11009 Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրի իրականացում» միջոցառման» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

02.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 ապրիլի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։