Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0078 Ն. 02.04.2026

2 ապրիլի 2026 թվականի թիվ 78-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով վերանայել վարկային ռիսկի հաշվարկում միկրոկազմակերպությունների, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջների ռիսկի կշիռները՝ հիմք ընդունելով միջազգային լավագույն ստանդարտները և Հայաստանի Հանրապետության տնտեսությանը բնորոշ առանձնահատկությունները,

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) Կանոնակարգի 23-րդ կետի Աղյուսակի 25-րդ կետի «Ֆիզիկական և իրավաբանական անձանց» բառերը փոխարինել «Ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի)» բառերով,

2) Կանոնակարգի 23-րդ կետի Աղյուսակի 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 25.1-25.3-րդ կետերով.

« 25.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ հաստատված «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգի» հավելված 5-ի համաձայն՝ միկրոկազմակերպությունների, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնց գծով բավարարված են հետևյալ պայմանները միաժամանակ.

ա. փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում 200 մլն ՀՀ դրամը,

բ. փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ սույն կետի «ա» ենթակետին բավարարող պահանջների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում սույն կետով նշված բոլոր փոխառուների և նրանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարի 0.5%-ը,

գ. փոխառուն նախորդող 12-ամսյա ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների նկատմամբ չի ունեցել հանրագումարային 30 օր և ավելի ժամկետանց պարտավորություն 50 75

25.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ հաստատված «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգի» հավելված 5-ի համաձայն՝ միկրոկազմակերպությունների, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնց գծով բավարարված են 25.1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված պայմանները 75 110

25.3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ հաստատված «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգի» հավելված 5-ի համաձայն՝ միկրոկազմակերպությունների, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնք չեն համապատասխանում 25.1-ին և 25.2-րդ կետերով սահմանված պահանջներին 85 125

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ` Մ. Գալստյան

Երևան

2026-04-02

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։