Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «Ց․Ա․Ա․Ա․Է․» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 ապրիլի 2026 թվականի

ք. Երևան թիվ 28-Ա

«Ց․Ա․Ա․Ա․Է․» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասը, «Ց․Ա․Ա․Ա․Է․» ՍՊ ընկերության` ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին 2026 թվականի մարտի 17-ի դիմումը և հաշվի առնելով, որ «Ց․Ա․Ա․Ա․Է․» ՍՊ ընկերության 04.04.2016թ. թիվ 212 լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է 2026 թվականի ապրիլի 5-ին` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել «Ց․Ա․Ա․Ա․Է․» ՍՊ ընկերության դիմումը և 2026 թվականի ապրիլի 3-ից տրամադրել Վանաձոր քաղաքի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ց․Ա․Ա․Ա․Է․» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ Տ. ՀակոբՅԱՆ

2026 թ. ապրիլի 2

ք. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։