Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 171 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-03-04-ից մինչև 2011-05-21։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-05-21Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2006 թվականի N 60-Ն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 171 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի «Ագրարային կանոնները հաստատելու մասին» N 171 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնների 1-ին, 2-րդ և 3-րդ բաժինները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. փետրվարի 4

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

հունվարի 19-ի N 60-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի (այսուհետ` գյուղատնտեսական տեխնիկա) պետական հաշվառման գործընթացը:

2. Սույն կարգի նպատակն է կանոնակարգել Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող և շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառումը։

II. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

3. Գյուղատնտեսական տեխնիկան պետական հաշվառման (այսուհետ` հաշվառում) է վերցվում գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կողմից:

4. Գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման համար սեփականատերը գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության համապատասխան տարածքային տեսուչին ներկայացնում է օրենքով սահմանված հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում.

բ) գյուղատնտեսական տեխնիկայի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ.

գ) ինքնաշեն գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման դեպքում հիմնական հանգույցների (շարժիչի, ամրաշրջանակի) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթեր:

Սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերն են՝ գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարեցման վերաբերյալ սահմանված կարգով կնքված պայմանագրերը, հաշիվ-ապրանքագրերը, ապրանքային կամ դրամարկղային չեկերը, նոտարի կողմից տրված ակտերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր.

դ) գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման համար օրենքով նախատեսված պետական տուրքերի վճարման անդորրագրերը.

ե) ֆիզիկական անձը` անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձը` պետական գրանցման վկայական:

5. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչը`

ա) կատարում է հաշվառման ներկայացված գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննում, եթե մեկ տարվա ընթացքում զննում չի անցել.

բ) ստուգում է գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ փաստաթղթերով ներկայացված և զննման արդյունքներով արձանագրված տեխնիկական տվյալների համապատասխանությունը.

գ) փաստաթղթերով ներկայացված և զննման արդյունքներով արձանագրված տեխնիկական տվյալների համապատասխանության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է հաշվառում, սեփականատիրոջը տալիս է պետական համարանիշ, ստորագրված և կնքված տեխնիկական վկայագիր.

դ) տեխնիկայի հաշվառման պահանջներին անհամապատասխանության դեպքում 3-օրյա ժամկետում սեփականատիրոջը գրավոր տեղեկացնում է մերժման մասին` նշելով դիմումում նշված տվյալներում և ներկայացված փաստաթղթերում հաշվառման ներկայացված տեխնիկայի տեխնիկական զննման գործընթացում հայտնաբերված թերությունները.

ե) սեփականատիրոջ, գյուղատնտեսական տեխնիկայի, ինչպես նաև հատկացված տեխնիկական վկայագրի և պետական համարանիշի տվյալները գրառում է հաշվառման գրքում` համաձայն ձևի:

6. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման մերժման դեպքում սեփականատերն իրավունք ունի բողոքարկելու պետական տեսուչի գործողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառումից հանվում է օրենքով սահմանված դեպքերում։

8. Սեփականատերը գյուղատնտեսական տեխնիկան հաշվառումից հանելու համար տեսուչին ներկայացնում է`

ա) սահմանված ձևի դիմում.

բ) հաշվառումից հանելու համար սահմանված պետական տուրքի մուծման անդորրագիր.

գ) տեխնիկական վկայագիր և պետական համարանիշ:

9. Սեփականատերը գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կորստի դեպքում նորը (կրկնօրինակը) տրամադրելու համար տեսուչին ներկայացնում է՝

ա) դիմում.

բ) տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կորստի վերաբերյալ հայտարարություն` հազար և ավելի տպաքանակ ունեցող մամուլում.

գ) տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կրկնօրինակը հատկացնելու համար սահմանված պետական տուրքի մուծման անդորրագիր:

10. Տեսուչը տեխնիկան հաշվառելու և հաշվառումից հանելու մասին տեխնիկական վկայագրի համապատասխան բաժնում կատարում է գրառում, որը ստորագրում և կնքում է տեսչության կնիքով։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Ձև

ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ

NN

ը/կ Գյուղատնտեսական տեխնիկայի անվանումը Գյուղատնտեսական տեխնիկայի տվյալները Սեփականատիրոջ տվյալները

մակնիշը թողարկման տարեթիվը գործարանային համարը շարժիչի համարը անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը ֆիզիկական անձի բնակության վայրը, իրավաբանական անձի գտնվելու վայրը

1 2 3 4 5 6 7 8

Տրվել է տեխնիկական վկայագիր Տրվել է պետական համարանիշ Ծանոթագրություն

սերիան և համարը ստացողի ստորագրությունը սերիան և համարը ստացողի ստորագրությունը

9 10 11 12 13

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։