«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2006 թվականի N 81-Ն
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԹՈՒՋՐԻ, ՋՐԱՄԲԱՐԻ, ՍՈՒՍԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՈՍԿԵՎԱԶԻ, ՀԱՐԹԱՎԱՆԻ, ՁՈՐԱԳԼԽԻ, ՆԻԳԱՎԱՆԻ, ՍԱՐԱԼԱՆՋԻ, ՍԱՍՈՒՆԻԿԻ, ԳՅԱԼԹՈՅԻ, ԼԵՌՆԱՐՈՏԻ, ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐԻ, ՂԱԲԱՂԹԱՓԱՅԻ, ՆՈՐ ԱՄԱՆՈՍԻ, ՊԱՐՏԻԶԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԱՆՈՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍԱՐՈՒԽԱՆԻ, ՉԿԱԼՈՎԿԱՅԻ, ՆՈՐԱՇԵՆԻ, ԼՃԱՇԵՆԻ, ՋԻԼԻ, ԿԱԼԱՎԱՆԻ, ԱԽՊՐԱՁՈՐԻ, ՄԱՔԵՆԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱԿԱՏԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2006 թվականի հունվարի 15-ին կայացած` Արագածոտնի մարզի Թթուջրի, Ջրամբարի, Սուսերի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների, Ոսկեվազի, Հարթավանի, Ձորագլխի, Նիգավանի, Սարալանջի, Սասունիկի, Գյալթոյի, Լեռնարոտի, Կաթնաղբյուրի, Ղաբաղթափայի, Նոր Ամանոսի, Պարտիզակի գյուղական համայնքների ավագանիների անդամների, 2006 թվականի հունվարի 22-ին կայացած` Գեղարքունիքի մարզի Երանոսի գյուղական համայնքի ղեկավարի, Սարուխանի, Չկալովկայի, Նորաշենի, Լճաշենի, Ջիլի, Կալավանի, Ախպրաձորի, Մաքենիսի գյուղական և Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքների ավագանիների անդամների, Սյունիքի մարզի Ճակատենի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 4834650 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արագածոտնի մարզի Թթուջրի, Ջրամբարի, Սուսերի, Ոսկեվազի, Հարթավանի, Ձորագլխի, Նիգավանի, Սարալանջի, Սասունիկի, Գյալթոյի, Լեռնարոտի, Կաթնաղբյուրի, Ղաբաղթափայի, Նոր Ամանոսի, Պարտիզակի, Գեղարքունիքի մարզի Երանոսի, Սարուխանի, Չկալովկայի, Նորաշենի, Լճաշենի, Ջիլի, Կալավանի, Ախպրաձորի, Մաքենիսի, Լոռու մարզի Ստեփանավանի, Սյունիքի մարզի Ճակատենի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. փետրվարի 7
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 2-ի N 81-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ՝ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԹՈՒՋՐԻ, ՋՐԱՄԲԱՐԻ, ՍՈՒՍԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՈՍԿԵՎԱԶԻ, ՀԱՐԹԱՎԱՆԻ, ՁՈՐԱԳԼԽԻ, ՆԻԳԱՎԱՆԻ, ՍԱՐԱԼԱՆՋԻ, ՍԱՍՈՒՆԻԿԻ, ԳՅԱԼԹՈՅԻ, ԼԵՌՆԱՐՈՏԻ, ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐԻ, ՂԱԲԱՂԹԱՓԱՅԻ, ՆՈՐ ԱՄԱՆՈՍԻ, ՊԱՐՏԻԶԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԱՆՈՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍԱՐՈՒԽԱՆԻ, ՉԿԱԼՈՎԿԱՅԻ, ՆՈՐԱՇԵՆԻ, ԼՃԱՇԵՆԻ, ՋԻԼԻ, ԿԱԼԱՎԱՆԻ, ԱԽՊՐԱՁՈՐԻ, ՄԱՔԵՆԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱԿԱՏԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 78000
այդ թվում՝
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ 78000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 23700
3. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
4. Կապի ծառայության վճարներ 1000
5. Գրասենյակային ծախսեր 3000
ընդամենը 110700
42 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(42 x 110700) 4649400
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(35971 ընտրող + 35971 x 0,03) x 5 դրամ 185250
Ընդամենը 4834650
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան