Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-08-06-ից մինչև 2012-04-28։Բացել գործող տեքստը

Հոդված 31. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2012-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 31. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բազմաբնակարան շենքի կառավարման պետական աջակցության հիմնական ուղղություններն են`

ա) իրավական բարենպաստ դաշտի ձևավորումը.

բ) ֆինանսական և ներդրումային աջակցությունը, երաշխիքների տրամադրումը.

գ) բազմաբնակարան շենքերն սպասարկող ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը նպաստելը.

դ) տեղեկատվական ու խորհրդատվական օգնությունը.

ե) նորարարական գործունեության և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությունը.

զ) բարենպաստ հարկային քաղաքականության իրականացումը.

է) կադրերի պատրաստումը և վերապատրաստումը.

ը) վիճակագրական հաշվետվությունների և հաշվապահական հաշվառման պարզեցված համակարգերի ստեղծումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։