Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 204-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 31,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության արդիականացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Այ Իքս Թեք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01243618) 2026 թվականի մարտի 5-ին կնքված՝ թիվ ՀՀ-ԱԽՏՏ-01/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վիրտուալ իրականության փորձառության մշակման ծառայությունների մատուցում՝ 31,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

08.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 204-Ա որոշման

«ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի նպատակը «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» Պետական ոչ առևտրային կազմակերպությունը արդիականացնելու նպատակով «Սուսերով Պար» ստեղծագործության և «Սպարտակ» բալետի նվագախմբերի խմբավարների դերակատարման ինտերակտիվ վիրտուալ իրականության (VR) փորձառությունների մշակման աշխատանքներ։

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան,

Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4. Ծրագիրը կատարողը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան,

Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, Երևան քաղաք՝ մշակութային

6. Ծրագրի բյուջեն 31,000,000 դրամ

7. Բարեգործություն ստացողը «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» Պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ` 00008759, Հայաստան, ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, ԶԱՐՈՒԲՅԱՆ, Շ 3, 0033

8. Ծրագրի իրականացման

տևողությունը 2026 թվականի ապրիլի 16-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 30-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Նախատեսվում է «Սուսերով Պար» ստեղծագործության և «Սպարտակ» բալետի նվագախմբերի խմբավարների դերակատարման ինտերակտիվ վիրտուալ իրականության (VR) փորձառությունների, ինտերակտիվ վիրտուալ իրականության փորձառության միջավայրի 3D մոդելավորում, ինտերակտիվ վիրտուալ իրականության փորձառության անիմացիայի ստեղծում, ինտերակտիվ վիրտուալ իրականության փորձառության ստեղծում։ Իրականացվելու է 2026 թվականի ապրիլի 16-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 31,000,000 դրամի չափով։

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» Պետական ոչ առևտրային կազմակերպությունում «Սուսերով Պար» ստեղծագործության և

«Սպարտակ» բալետի նվագախմբերի խմբավարների դերակատարման ինտերակտիվ վիրտուալ իրականության (VR) փորձառությունների մշակման աշխատանքներ՝ 31,000,000 դրամի չափով։

11. Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ Համագործակցություն չի նախատեսվում:

13. Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների

նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

08.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։