Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶՍՊՄԱՆ ԿԱՄ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԱՄ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

15 փետրվարի 2021 թ. N 07-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶՍՊՄԱՆ ԿԱՄ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԱՄ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյանի ձևը` համաձայն Հավելվածի:

1.1. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված մատյանի ձևը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջինս արտատպելու դեպքում` կարող է տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող մատյանի ձևից` ապահովելով դրանով սահմանված տեղեկությունների լրացումը:

(1.1-ին կետը լրաց. 02.04.26 N 27-Ն)

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Հավելված

Առողջապահության նախարարի

2021 թվականի փետրվարի 15-ի

N 07-Ն հրամանի

Ձև

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶՍՊՄԱՆ ԿԱՄ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԱՄ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ

N Պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը Ախտո-րոշում Կիրառված միջոց (ֆիզիկական զսպում կամ մեկուսացում կամ հանդար-տեցում կամ դրանց զուգակցում) Ֆիզիկական զսպման կամ մեկու-սացման միջոցների կամ հանդար-տեցման մեթոդների կամ դրանց զուգակցման կիրառման հիմնա-վորում Ֆիզիկական զսպման կամ մեկու-սացման միջոցների կամ հանդար-տեցման մեթոդների կամ դրանց զուգակցման ժամանա-կահատված Ֆիզիկական զսպման միջոցների կիրառման դեպքում կապերի ամրության, վերջույթների արտաքին տեսքի (գունավորումը, հնարավոր այտուցվա-ծությունը), վերջույթների ջերմության, կապիչից ստորև գտնվող վերջույթների անոթազարկի, կապիչի տեղադրման հատվածում ցավի զգացողության, կապիչից ստորին վերջույթների զգայունության` ոչ ուշ, քան 30 րոպե պարբերա-կանությամբ զննության արդյունքներ, ինչպես նաև զննության պարբերա-կանություն Դեղորայքային հանդար-տեցման միջոցներ կիրառելու դեպքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի` ոչ ուշ, քան մեկ ժամ պարբերա-կանությամբ զննության (անոթազարկը, շնչառության արագությունը, մարմնի ջերմաստիճանը, հիդրատացիայի աստիճանը և գիտակցության մակարդակ) արդյունքներ, ինչպես նաև զննության պարբերա-կանություն Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդար-տեցման մեթոդների կամ դրանց զուգակցումը կիրառելու և կիրառումը դադարեցնելու մասին որոշում ընդունող հանձնաժողովի կամ հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի կամ հերթապահ բժիշկ-հոգեբույժի անունը, ազգանունը, հայրանունը Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդար-տեցման մեթոդների կամ դրանց զուգակցման արդյունքում պացիենտի կամ միջոցը կիրառող բուժանձ-նակազմի ստացած վնասվածք-ները Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդար-տեցման մեթոդի կամ դրանց զուգակցման դադարեցման հիմնավորում և տեղեկու-թյուններ դրանց արդյունա-վետության վերաբերյալ Բժշկի կողմից պացիենտի պարբերական զննման արդյունքները և զննման օրը, ժամը, րոպեն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 փետրվարի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։