ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1731-Ա «06» ապրիլի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
06.04.2026 թ.
հ. 1731-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոս-տա-յին դա-սիչը
1 2 3 4 5 6 7
1 Արսեն Պողոսյան
/լիազորված անձ/
Գոհար Գրիգորյան Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.17 շենք, հ.15 բնակա-րան Գոհար Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավթաշեն 1-ին թաղամասի հ.17 շենքի հ.15 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.26022026-01-0186, ընդհ. բաժ. 1.0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 42.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.17 շենք, բն.15/1 01043JJ5KMSQ
2 Շահեն Մնացականյան Ն. Սաֆարյան փողոց, հ.140 հողա-մաս Շահեն Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Սաֆարյան փողոցի հ.140 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.26122025-01-0018/ բաժանման հատակագծով առանձնացվող 411.7քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Ն. Սաֆարյան փողոց, հ.140/1 01023XTWWEVA
3 Գոռ Հարությունյան Կոմիտասի պողոտա, հ.42 շենք, հ.7 բնակա-րան Գոռ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոմիտասի պողոտայի հ.42 շենքի հ.7 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.09032026-01-0264, ընդհ. բաժն. 3.77քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 33.04քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.42 շենք, բն.7/1 01033XNP8XU7
4 Արսեն Թադևոսյան Արտ. Միկոյան փողոց, հ.8/5 և հ.10/1 հողա-մաս Արսեն Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Արտ. Միկոյան փողոցի հ.8/5 և հ.10/1 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.06102017-01-0220 և հ.25112025-01-0466/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Արտ. Միկոյան փողոց, հ.10/1 01083FRH5TEZ
5 Գոհար Ոսկանյան
/լիազորված անձ/
Մաքսիմ Միլակով և Նատալիա Զուբարևա
/սեփականատեր/
Ձորափի փողոց, հ.40 շենք, հ.58 ավտո-կայա-նատեղ Անշարժ գույքի առուվաճառքի 09.03.2026թ. հ.3336 պայմանագրով, Մաքսիմ Միլակովի և Նատալիա Զուբարևայի կողմից ձեռք բերված, Ձորափի փողոցի հ.40 շենքի հ.58 հասցեում գտնվող ավտոկայանատեղին տրամադրել հասցե՝ Ձորափի փողոց, հ.40 շենք, ավտոկայանատեղ հ.58/1 010635HWGCDB
6 Գարեգին Ադամյան
/լիազորված անձ/
Տիգրան Մկրտչյան
/սեփականատեր/ Ծովակալ Իսակովի պողոտա, հ.30/1 և հ.32,32/5 հողա-մաս Տիգրան Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Ծովակալ Իսակովի պողոտայի հ.30/1 և հ.32,32/5 հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.10122025-01-0447 և հ.23012026-01-0332/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ծովակալ Իսակովի պողոտա, հ.30/1 01073QQGWLY5
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան