Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 1787-Ա «08» ապրիլի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

08.04.2026 թ.

հ. 1787-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Արարատ Հարությունյան Արհեստավորների 1-ին փողոց, հ.131 խանութ Արարատ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Արհեստավորների 1-ին փողոցի հ.131 հասցեում գտնվող խանութի /վկ. հ.21032026-01-0036, հող. ընդհ. բաժն. 121.71քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 26.8քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արհեստավորների 1-ին փողոց, հ.131/1 01063KH2ZFN7

2 Արարատ Հարությունյան Արհեստավորների 1-ին փողոց, հ.131 բնակելի տուն Արարատ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Արհեստավորների 1-ին փողոցի հ.131 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.21032026-01-0036, հող. ընդհ. բաժն. 121.71քմ, ընդհ. համ. 51.1քմ, շին. 4.8քմ/ տրամադրել հասցե՝ Արհեստավորների 1-ին փողոց, հ.131/2 01063XDXFW3U

3 Մոնիկա Հակոբյան

/լիազորված անձ/

Աշոտ Հակոբյան Ն. Չարբախ փողոց, հ.12 հողամաս Աշոտ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Ն. Չարբախ փողոցի հ.12 հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 31.03.2026թ. հ.1643-Ա որոշում և վկ. հ.09102025-01-0373/ տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 1-ին փողոց, 4-րդ փակուղի, հ.15 01113E8S9Z6K

4 Համլետ և Հովհաննես Ավագյաններ Դավիթ Բեկի փողոց, հ.122 հողամաս Համլետ և Հովհաննես Ավագյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Դավիթ Բեկի փողոցի հ.122 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.02042026-01-0012/ բաժանման հատակագծով առանձնացվող 200.38քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դավիթ Բեկի փողոց, հ.122/3 01053SC7L28Y

5 Համլետ և Հովհաննես Ավագյաններ Դավիթ Բեկի փողոց, հ.122 հողամաս Համլետ և Հովհաննես Ավագյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Դավիթ Բեկի փողոցի հ.122 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.02042026-01-0012/ բաժանման հատակագծով առանձնացվող 207.84քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դավիթ Բեկի փողոց, հ.122/4 0105332VJJA7

6 Արմենակ Սարդարյան Մինսկի փողոց, հ.23/12 հողամաս Արմենակ Սարդարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Մինսկի փողոցի հ.23/12 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.22022013-01-1777/ բաժանման հատակագծով առանձնացվող 258.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մինսկի փողոց, հ.23/22 01083A8AQRVH

7 Ազատ Հակոբյան

/լիազորված անձ/

Արմեն Երեմյան և Լալա Չիլինգարյան Հ. Աճառյան փողոց, հ.33/1 և հ.33/6 հողամաս Արմեն Երեմյանին և Լալա Չիլինգարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Հ. Աճառյան փողոցի հ.33/1 և հ.33/6 հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.12032026-01-0359 և հ.28112025-01-0338/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Հ. Աճառյան փողոց, հ.33/1 01023N5TUPPX

8 Արամ Սարգսյան

/լիազորված անձ/

Արփիկ Հարությունյան

/սեփականատեր/ Հաղթանակ տեղամաս, հ.30-6 հողամաս Արփիկ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ տեղամասի հ.30-6 հասցեում գտնվող հողամասին /վկ. հ.10022025-01-0163, Երևանի քաղաքապետի 12.09.2025թ. հ.3771-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, 10-րդ նրբանցք, հ.12 01073JLFFNAX

9 Արմեն Օհանյան Հաղթանակ թաղամաս, հ.102ա հողամաս Արմեն Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի հ.102ա հասցեում գտնվող հողամասին /վկ. հ.24072025-01-0419, Երևանի քաղաքապետի 31.03.2026թ. հ.1639-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 8-րդ փողոց, 3-րդ նրբանցք, հ.10/1 01073PNK3RVP

10 Արթուր Մեսրոբյան Ն. Չարբախ, հ.37 հողամաս Արթուր Մեսրոբյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Չարբախի հ.37 հասցեում գտնվող հողամասին /վկ. հ.13092024-01-0253, Երևանի քաղաքապետի 31.03.2026թ. հ.1647-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 1-ին փողոց, 5-րդ փակուղի, հ.20/3 01113GNQLYUB

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։