Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ» ԼԻՑԵՆԶԻԱ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ԹԻՎ 2860-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ» ԼԻՑԵՆԶԻԱ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, 43-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «1․ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 8-ի թիվ 677-Ն որոշման և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2026 թվականի ապրիլի 10-ի եզրակացությունը․

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1․ «ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների պահեստավորման և տեղափոխման» լիցենզիա։

2․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Ա․ Թևոսյանին՝ ապահովել սույն հրամանի կատարումը։

4/15/2026

Ա. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։