ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«07» ապրիլի 2026 թ. N 14-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ (ՆՎԱԶԱԳՈՒՅՆ) ՀԱՐԴԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել, որ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ավարտական ակտի ձևակերպման համար անհրաժեշտ է շինարարության թույլտվություն պահանջող շինարարական-մոնտաժային աշխատանքներից բացի իրականացված լինեն նաև սույն հրամանի ցանկում ներառված աշխատանքները:
N Ներքին (նվազագույն) հարդարման աշխատանքների ցանկ
1. Բնակարանի մուտքի դուռը (փայտե և/կամ մետաղական) տեղադրված (միջսենյակային դռները՝ ոչ)՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր», ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.10-2025 «Մեկուսիչ և հարդարման պատվածքներ» և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի N 22-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13-03-2022 «Կրող և պատող կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։
2. Պատուհանները տեղադրված՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր», ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.10-2025 «Մեկուսիչ և հարդարման պատվածքներ» և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի N 22-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13-03-2022 «Կրող և պատող կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։
3. Պատուհանագոգերը տեղադրված՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր», ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.10-2025 «Մեկուսիչ և հարդարման պատվածքներ» և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի N 22-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13-03-2022 «Կրող և պատող կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։
4. Ներքին պատերը (միջնապատերը) և հորաններն իրականացված, պատված գաջով կամ գիպսոնիտով (կամ այլ հարդարող նյութերով) և հարթեցված ծեփամածիկով, հղկված՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր», ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.10-2025 «Մեկուսիչ և հարդարման պատվածքներ» և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի N 22-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13-03-2022 «Կրող և պատող կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։
5. Հատակի հարթեցնող շերտերն իրականացված՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր», ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.10-2025 «Մեկուսիչ և հարդարման պատվածքներ» և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 02-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.05-2024 «Հատակներ» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։
6․ Առաստաղները հարթեցված և երեսապատված համապատասխան հարդարման նյութով՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.10-2025 «Մեկուսիչ և հարդարման պատվածքներ» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։
7․ Բոլոր ինժեներական կոմունիկացիաները (ջրամատակարարում, կոյուղի, էլեկտրամատակարարում, համացանց) հասցված բնակարանի մուտքի մոտ կամ կանգնակը՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր», ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40–01.01–2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում» և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի ապրիլի 14-ի N 10-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 43-01-2025 «Բնակելի և հասարակական շենքերի էլեկտրասարքավորանք. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։
8․ Բաց պատշգամբներում պատերը, առաստաղը և հատակը վերջնական հարդարված՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.10-2025 «Մեկուսիչ և հարդարման պատվածքներ» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։
9․ Հրդեհային պաշտպանության համակարգը (նախագծով նախատեսված լինելու դեպքում) տեղադրված՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի N 10-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01.01-2024 «Շենքերի և շինությունների հակահրդեհային պաշտպանության համակարգեր. Ավտոմատ հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման կայանքներ. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։
2․ Բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված (այդ թվում` բնակելի կառուցապատման ներդրումային ծրագրերի, համալիրների, սոցիալական բնակելի ֆոնդի) շենքերի ավարտված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովին՝ հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը փաստելու նպատակով ընդունող հանձնաժողովի ակտը (ավարտական ակտը) ստորագրել սույն հրամանի երկրորդ կետով նախատեսված ներքին (նվազագույն) հարդարման աշխատանքների ավարտված լինելու պարագայում:
3․ Սահմանել, որ սույն հրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
4․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
4/7/2026
Ե. ՎարդանՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2026 թվական: