ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1894-Ա «10» ապրիլի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
10.04.2026 թ.
հ. 1894-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Օլգա Չոբանյան
/լիազորված անձ/
Սերգեյ Պողոսյան Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/4 բնակելի տուն Սերգեյ Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի հ.1/4 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.02022026-01-0224, հող. 223.63քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 118.54քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/5 010733D2QREX
2 Արման Մաթևոսյան Քըրք Քըրքորյան
/Լենինգրադյան/ փողոց, հ.23/7 շենք, 2-րդ մասնաշենք, հ.91 բնակարան Արման Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Քըրք Քըրքորյան /Լենինգրադյան/ փողոցի հ.23/7 շենքի 2-րդ մասնաշենքի հ.91 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.26022025-01-0350, ընդհ. բաժն. 2.7քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 31.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Քըրք Քըրքորյան փողոց, հ.23/7 շենք, 2-րդ մասնաշենք, բն.91/1 010733PNMDDU
3 «ԸԴՎԱՆՍԴ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ» ՍՊԸ Բագրևանդ թաղամաս, հ.18/72 հողամաս «ԸԴՎԱՆՍԴ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Բագրևանդ թաղամասի հ.18/72 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.07042026-01-0421, ընդհ. բաժն.՝ 8841.8քմ, 1838.4քմ, 304.16քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 359.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Բագրևանդ թաղամաս, հ.18/67 010837A83ZE7
4 «ՓՈՒԼ ՄԱՍՏԵՐՍ ՄՈԼ» ԲԲԸ Աշտարակի խճուղի, հ.2ա շինություն Աշտարակի խճուղու հ.2ա հասցեում գտնվող շինությանը /հիմք՝ սեփ. վկ. հ.1633566, Երևանի քաղաքապետի 15.02.2006թ. հ.206-Ա և 01.06.2009թ. հ.5672-Ա որոշումներ/ տրամադրել հասցե՝ Աշտարակի խճուղի, հ.37/1 01013PRDV3AJ
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան