ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 3 · ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Հոդված 60. Քաղաքապետի լիազորությունները առևտրի և սպասարկման բնագավառում
Հոդված 60. Քաղաքապետի լիազորությունները առևտրի և սպասարկման բնագավառում
1. Առևտրի և սպասարկման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում առևտրի, հանրային սննդի, կենցաղային և սահմանափակման ենթակա ծառայությունների ոլորտում.
2) ավագանու սահմանած կարգով և չափորոշիչներին համապատասխան` դիմումի հիման վրա առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպություններին շնորհում է որակի աստիճաններ.
3) Երևան քաղաքի տարածքում տալիս է սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, սաունա, բաղնիք և շոգեբաղնիք) գործունեության թույլտվություն:
(60-րդ հոդվածը փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, փոփ., լրաց. 11.09.18 ՀՕ-379-Ն )