ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Երևանի իրավական կարգավիճակը
Հոդված 2. Երևանի իրավական կարգավիճակը
1. Երևանը համայնք է` Երևանի բնակչության հանրություն:
2. Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:
3. Երևանը հանրային իրավունքի իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ:
4. Երևանն ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:
(2-րդ հոդվածը լրաց. 04.10.17 ՀՕ-137-Ն)