Հոդված 92. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները բնակիչների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում
Հոդված 92. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները բնակիչների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում
1. Վարչական շրջանի ղեկավարը բնակիչների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ լիազորությունները.
1) սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ.
2) կատարում է Երևանի բնակիչների ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է առնում տրված հանրագրերն ու դիմումները.
3) կազմակերպում է փաստաթղթերի պատճենների և կրկնօրինակների տրամադրումը վարչական շրջանի կամ քաղաքապետարանի արխիվից.
4) (կետն ուժը կորցրել է 17.12.25 ՀՕ-519-Ն)
5) միջոցներ է ձեռնարկում իր վարչական շրջանում երեխաների ծնունդների չգրանցման դեպքերը բացահայտելու և այդ ծնունդների պետական գրանցումներն ապահովելու ուղղությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով տալիս է երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարություն:
(92-րդ հոդվածը լրաց. 16.09.10 ՀՕ-124-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-17-Ն, 17.12.25 ՀՕ-519-Ն)
(17.12.25 ՀՕ-519-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)