Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-09-ից մինչև 2026-04-26։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-04-26-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 2 · ԱՎԱԳԱՆԻՆ

Հոդված 19. Ավագանու անդամի պարտականությունները

գործել է մինչև 2026-04-26ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 19. Ավագանու անդամի պարտականությունները

1. Ավագանու անդամը պարտավոր է`

1) մասնակցել ավագանու նիստերին.

2) ավագանու կանոնակարգով սահմանված կարգով անդամակցել որևէ մշտական հանձնաժողովի, մասնակցել դրա նիստերին.

3) մասնակցել ավագանու կողմից անցկացվող Երևանի բնակիչների ընդունելություններին.

4) (կետն ուժը կորցրել է 07.12.22 ՀՕ-553-Ն)

5) իրականացնել սույն օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված այլ պարտականություններ.

6) պահպանել Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները:

(19-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-256-Ն, փոփ. 07.12.22 ՀՕ-553-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։