Հոդված 83. Երևանի զարգացման ծրագրերը
Հոդված 83. Երևանի զարգացման ծրագրերը
1. Երևանի զարգացման ծրագիրը փաստաթուղթ է, որը բովանդակում է Երևանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները:
2. Քաղաքապետը կազմում և ավագանուն է ներկայացնում Երևանի զարգացման միամյա, հնգամյա, երկարաժամկետ և հատուկ ծրագրեր: «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում նախատեսված ՊՄԳ ծրագրերը համարվում են հատուկ ծրագրեր և կարող են կազմված չլինել քաղաքապետի կողմից:
3. Ծրագրի իրականացման վերաբերյալ քաղաքապետը հաշվետվություն է ներկայացնում ավագանուն:
4. Երևանի զարգացման ծրագրերը ենթակա են հրապարակման ավագանու սահմանած կարգով:
5. Երևանի զարգացման ծրագրի իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում քաղաքապետը կարող է նախաձեռնել Երևանի զարգացման ծրագրում փոփոխությունների կատարում:
6. Երևանի զարգացման ծրագրի առանձին բաժիններում սահմանվում են Երևանի վարչական շրջանների զարգացման ծրագրերը, ինչպես նաև ծրագրում ներառվում են կլիմայական քաղաքականությունից բխող կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության գործողությունները և մոտեցումները:
7. Քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնում Երևանի բնակչության կենսական շահերը, Երևանի զարգացման ծրագրերը, Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ինչպես նաև առկա ռեսուրսները:
(83-րդ հոդվածը փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, լրաց. 28.06.19 ՀՕ-117-Ն, խմբ. 25.05.22 ՀՕ-135-Ն, լրաց. 20.01.26 ՀՕ-23-Ն)