ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 2 · ԱՎԱԳԱՆԻՆ
Հոդված 28. Հանրության տեղեկացումը ավագանու հերթական նիստերի մասին
Հոդված 28. Հանրության տեղեկացումը ավագանու հերթական նիստերի մասին
1. Ավագանու հերթական նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ քաղաքապետը հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ` կցելով օրակարգի նախագիծը: Այդ տեղեկությունները փակցվում են քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում, տարածվում զանգվածային լրատվության միջոցներով, տեղադրվում Երևանի պաշտոնական համացանցային կայքում:
2. Ավագանու անդամներին տրամադրված նիստի հետ կապված նախագծերը և դրանց կցված փաստաթղթերը նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ տեղադրվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում: Անձանց պահանջով քաղաքապետարանը նրանց պետք է տրամադրի այդ փաստաթղթերի պատճենները` դրա ծախսերը ծածկող վճարի դիմաց: