Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ (ԱՆԳԼԵՐԵՆ) ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2026 թվականի N 500-Ա

«ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ (ԱՆԳԼԵՐԵՆ) ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 1072-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Օհանյան» կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2026-2027 թվականների ուստարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրն անգլերենով` 3 տարի ժամկետով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը չի իրականացվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

18.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։