Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1520-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2026 թվականի N 518-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1520-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Վ-ՍԱՆԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «Վ-ՍԱՆԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին» N 1520-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետում «թիվ LB24/00165 պայմանագրով» բառերը փոխարինել «թիվ LB24/00165, թիվ LB25/00310 պայմանագրերով» բառերով.

2) որոշման 2-րդ կետում «ցանկի 1-ին կետի» բառերը փոխարինել «ցանկի 1-ին և 3-րդ կետերի» բառերով.

3) որոշման հավելվածի 2-րդ կետում «Քանակը» սյունակի «30» թիվը փոխարինել «50» թվով.

4) որոշման հավելվածի 2-րդ կետում «Արժեքը» սյունակի «32 000 000» թիվը փոխարինել «52 000 000» թվով.

5) որոշման հավելվածի ցանկի «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ» աղյուսակը 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ 3-րդ կետով.

« 3. 9406909009 The Revolving Toilet by Sanitronics (Մոդուլային ինքնամաքրվող

սանիտարական/

սանհանգուցային ամբողջական կառույց) Գործարանային պայմաններում ամբողջությամբ հավաքված (prefabricated), ինքնուրույն կանգնող և ինքնամաքրվող սանիտարական ամբողջական կառույց/մոդուլ (1 հատ, քաշը՝ 10,000-11,000 կգ, չափերը՝ 5,335մ x 2,91մ x 2,945մ)՝ նախատեսված հանրային օգտագործման համար: Տեղում պահանջվում է միայն ինժեներական ցանցին (ջուր, կոյուղի, էլեկտրամա-տակարարում) միացում: Կառուցված է չժանգոտվող պողպատե (RVS) կրող շրջանակից, ինտեգրված պատերով և տանիքային պանելներով, հիմքը՝ բետոն, ներքին պատերը ծածկված են բարձր ճնշման լամինատով (HPL): Հագեցած է սենսորային և

PLC կառավարման

համակարգով, ինքնամաքրվող երկակի զուգարանային համակարգով, 2 պողպատե/Corian ամաններով, որոնք մաքրվում են մինչև 70 բար ճնշմամբ ավտոմատ

լվացմամբ կգ 11 000 Նիդերլանդներ Նիդերլանդներ 65 000 000 Լիզինգի պայմա-նագիր թիվ LB25/00310

».

6) որոշման հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «627 000 000» թիվը փոխարինել «712 000 000» թվով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

18.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։