Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄՈՒՍԱԼԵՌ ՏՊԱԳՐԱՏՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2026 թվականի N 534-Ա

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄՈՒՍԱԼԵՌ ՏՊԱԳՐԱՏՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՄՈՒՍԱԼԵՌ ՏՊԱԳՐԱՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ՄՈՒՍԱԼԵՌ ՏՊԱԳՐԱՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի մարտի 12-ից մինչև 2027 թվականի մարտի 11-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

20.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

ապրիլի 18-ի N 534-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արտահանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղե- կու- թյուն-

ներ

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1. 3921909000 Պոլիպրոպիլենային թաղանթ Պոլիպրոպիլենային միաշերտ գունավոր թաղանթներ` մետաղականացված, և առանց, հաստությունը` 20-ից մինչև 60 միկրոն, նախատեսված է

լամինացման համար: կգ 14 000 Գերմանիա Գերմանիա 35 400 000

2. 4811419000 Ինքնակպչուն թուղթ Ինքնասոսնձվող թուղթ սպիտակ և գունավոր պիտակների համար` խմիչքների, սննդի, խորը սառեցվող ապրանքների և տարբեր տարաների

պիտակավորման համար: կգ 97 800 Ֆրանսիա, Իսպանիա, Ֆինլանդիա Ֆրանսիա, Իսպանիա, Ֆինլանդիա 116 000 000

3. 3919900000 Պոլիպրոպիլեն՝ ինքնակպչուն Ինքնասոսնձվող թաղանթ՝ պոլիպրոպիլենից թափանցիկ և գունավոր պիտակների համար՝ խմիչքների, սննդի, խորը սառեցվող ապրանքների և տարբեր տարաների պիտակավորման

համար: կգ 14 500 Ֆրանսիա, Իսպանիա, Ֆինլանդիա Ֆրանսիա, Իսպանիա, Ֆինլանդիա 36 000 000

4. 4811419000 Ինքնակպչուն թուղթ մետաղապատ ծածկույթով Ինքնասոսնձվող թուղթ սպիտակ և գունավոր պիտակների համար` խմիչքների, սննդի, խորը սառեցվող ապրանքների և տարբեր տարաների

պիտակավորման համար: կգ 42 840 Ֆրանսիա, Իսպանիա, Ֆինլանդիա Ֆրանսիա, Իսպանիա, Ֆինլանդիա 97 800 000

5. 4811419000 Ինքնակպչուն թուղթ մետաղապատ ծածկույթով ֆակտուրային մակերևույթով Ինքնասոսնձվող թուղթ սպիտակ և գունավոր պիտակների համար` խմիչքների, սննդի, խորը սառեցվող ապրանքների և տարբեր տարաների

պիտակավորման համար: կգ 55 890 Ֆրանսիա, Իսպանիա, Ֆինլանդիա Ֆրանսիա, Իսպանիա, Ֆինլանդիա 121 700 000

6. 3212100000 Փայլաթիթեղ դրոշմավորման

համար SVFS Հաստություն 12 միկրոն կգ 13 400 Գերմանիա Գերմանիա 77 000 000

7. 4810923000 Միակողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ չտպագրված, ներքին շերտերը

սպիտակեցված 1մ․քառ․ քաշը՝ 280գ, հաստությունը՝ 370 միկրոն կգ 35 000 Սլովենիա Սլովենիա 12 000 000

8. 4810923000 Միակողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ չտպագրված, ներքին շերտերը

սպիտակեցված 1մ․քառ․ քաշը՝ 230գ, հաստությունը՝ 305 միկրոն կգ 20 000 Սլովենիա Սլովենիա 9 800 000

9. 4810923000 4 Միակողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ չտպագրված, ներքին շերտերը

սպիտակեցված 1մ․քառ․ քաշը՝ 230գ, հաստությունը՝ 330 միկրոն կգ 20 000 Սլովենիա Սլովենիա 6 800 000

10. 4810929009 Բազմաշերտ երկկողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ չտպագրված, ներքին շերտերը

սպիտակեցված 1մ․քառ․ քաշը՝ 210-220գ, հաստությունը՝ 275 միկրոն կգ 24 000 Շվեդիա Շվեդիա 12 600 000

11. 4810929009 չտպագրված,

ներքին շերտերը սպիտակեցված 1մ․քառ․ քաշը՝ 245-380գ, հաստությունը՝ 380-610 միկրոն կգ 438000 Չինաստան Չինաստան 172 000 000

12. 4810929009 Բազմաշերտ երկկողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ չտպագրված, ներքին շերտերը

սպիտակեցված 1մ․քառ․ քաշը՝ 250գ, հաստությունը՝ 380 կգ 26 000 Ավստրիա Ավստրիա 9 800 000

13. 4810929009 Բազմաշերտ երկկողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ չտպագրված, ներքին շերտերը

սպիտակեցված 1մ․քառ․ քաշը՝ 255-380գ, հաստությունը՝ 415-550 միկրոն կգ 460 000 Թուրքիա Թուրքիա 180 000 000

14. 3215110000 Ներկ տպագրական՝ սև Սպիրտային հիմքով կամ ուլտրամանուշակագույն տպագրական ներկեր՝

տպագրության համար՝ սև: կգ 2 000 Շվեյցարիա, Իտալիա Շվեյցարիա, Իտալիա 11 500 000

15. 3208909109 Տպագրական լաքեր Սինթետիկ պոլիմերային հիմքով լաքեր տպագրության մեջ օգտագործման համար կգ 7 000 Իտալիա, Թուրքիա Իտալիա 31 000 000

16. 3208209009 Տպագրական լաք Տրաֆարետային տպագրության uv լաք ակրիլային պոլիմերների

հիմքով կգ 1 000 Իտալիա, Թուրքիա Իտալիա, Թուրքիա 4 000 000

Ընդամենը 933 400 000

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան

20.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։