ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1940-Ա «14» ապրիլի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
14.04.2026 թ.
հ. 1940-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Աշոտ Բաշոյան
/լիազորված անձ/
«ԿԱՄԵԼԻԱ» ՍՊԸ Ք. Քըրքորյան
/Լենինգրադյան/ փողոց, հ.50 դեղատուն «ԿԱՄԵԼԻԱ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Ք. Քըրքորյան /Լենինգրադյան/ փողոցի հ.50 շենքում գտնվող դեղատանը /սեփ. վկ. հ.2414686/ տրամադրել հասցե՝ Ք. Քըրքորյան փողոց, հ.50 շենք, հ.105/1 01013RHXLJWN
2 Նարեկ Դիպլոշյան Գ. Աղաբաբյան փողոց, հ.3 և հ.3/1 հողամաս Նարեկ Դիպլոշյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Գ. Աղաբաբյան փողոցի հ.3 և հ.3/1 հասցեներում հողամասերին /վկ. հ.21072023-01-0044 և հ.28032026-01-0128/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Գ. Աղաբաբյան փողոց, հ.3 01043PFKALRY
3 Աննա Վարդանյան Դ. Դեմիրճյան փողոց, հ.17ա շենք, հ.1 բնակարան Աննա Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Դ. Դեմիրճյան փողոցի հ.17ա շենքի հ.1 հասցեում գտնվող բնակարանի /վկ.հ. 04032026-01-0120, ընդ. բաժ. 2.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 31.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դ. Դեմիրճյան փողոց, հ.17ա շենք, բն.1/2 010634CZ7EVV
4 Աննա Վարդանյան Դ. Դեմիրճյան փողոց, հ.17ա շենք, հ.1 բնակարան Աննա Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Դ. Դեմիրճյան փողոցի հ.17ա շենքի հ.1 հասցեում գտնվող բնակարանի /վկ.հ. 04032026-01-0120, ընդ. բաժ. 2.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 25.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դ. Դեմիրճյան փողոց, հ.17ա շենք, բն.1/3 01063DPXXWEK
5 Արսեն Կարապետյան Վ.Չարբախ 2-րդ փողոց, հ.56 բնակելի տուն Արսեն Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ.Չարբախ 2-րդ փողոցի հ.56 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.0270929/ տրամադրել հասցե՝ Կարմիր Բլուրի փողոց, հ.56 01113QU9NFH5
6 Մերի Հմայակյան
/լիազորված անձ/
Արտակ Միքայելյան Սարյան փողոց, հ.4 շենք, հ.21 բնակարան Արտակ Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող, Սարյան փողոցի հ.4 շենքի հ.21 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.23022015-01-0023, ընդհ. բաժն. 2.4քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 43.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մ. Սարյան փողոց, հ.4 շենք, բն.21/1 01063BJNL928
7 Մուշեղ Դեղոյան Հաղթանակ թաղամաս, 4-րդ փողոց, հ.60 հողամաս Մուշեղ Դեղոյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի հ.60 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.16042021-01-0180, ընդհ. բաժն. հող 61.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 909.83քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 4-րդ փողոց, հ.60/5 01073THG49AS
8 Եղիսաբեթ, Մելանյա, Մանասեր և Հակոբ Մանուկյաններ Նոր Արեշ 14-րդ փողոց, հ.18 բնակելի տուն Եղիսաբեթ, Մելանյա, Մանասեր և Հակոբ Մանուկյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Նոր Արեշ 14-րդ փողոցի հ.18 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.11032026-01-0305, հող. 207.5քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 223.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 14-րդ փողոց, հ.18/4 01053HPUD5RC
9 Կամո Դարբինյան Բաբաջանյան փողոց, հ.77 շենք, հ.7ա բնակարան Կամո Դարբինյանին սեփականության իրավունքով պատկանող, Բաբաջանյան փողոցի հ.77 շենքի հ.7ա հասցեում գտնվող բնակարանին /սեփ. վկ. հ.2318663/ տրամադրել հասցե՝ Ա. Բաբաջանյան փողոց, հ.77 շենք, բն.7/1 01073MBHYHS7
10 Սևակ Գասպարյան Հաղթանակ տեղամաս, հ.40-5 և 40-5բ հողամաս Սևակ Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ տեղամասի հ.40-5 և 40-5բ հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ վկ. հ.04092025-01-0213 և Երևանի քաղաքապետի 04.03.2026թ. հ.1227-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, 7-րդ նրբանցք, հ.82/4 01073BX5E6SR
11 Արթուր Թադևոսյան
/լիազորված անձ/
Ալեքսան Թադևոսյան
/սեփականատեր/ Նոր-Նորք 8-րդ միկրոշրջան, 2-րդ շրջադարձային փողոց, հ.5 շենք, հ.2 ավտոտնակ Նոր-Նորքի 8-րդ միկրոշրջանի 2-րդ շրջադարձային փողոցի հ.5 շենքի հ.2 հասցեում գտնվող ավտոտնակին /հիմք՝ վկ. հ.17122020-01-0046, Երևանի քաղաքապետի 23.03.2026թ. հ.1521-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Նոր Նորքի 8-րդ միկրոշրջան, հ.5/19 01083GAJ5GNU
12 Քաջիկ, Մարինա, Վաղինակ, Հարություն և Հայկ Վարդազարյաններ Նարեկացի թաղամաս, հ.39 շենք, հ.91 բնակարան Քաջիկ, Մարինա, Վաղինակ, Հարություն և Հայկ Վարդազարյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Նարեկացի թաղամասի հ.39 շենքի հ.91 հասցեում գտնվող բնակարանի /սեփ. վկ. հ.925725, ընդհ. համ. 2.5քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 19.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Նարեկացի թաղամաս, հ.39 շենք, բն.91/1 01023QGSCBLZ
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան